News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտին է մոտենում իսկական մարսյան ​​քաղաքի շինարարությունը: Բոլոր աշխատանքները պետք է ավարտվեն 2021 թվականին։ Ստեղծվող բնակավայրը, որը ստացել է Mars Science City անունը, լիովին նմանակելու է կյանքը կարմիր մոլորակի վրա՝ այնպես, ինչպես այն պատկերացնում են գիտնականները, փոխանցում է RG-ն:

Այդպիսի քաղաքի ստեղծման մասին, որտեղ գիտնականներն ու տիեզերագնացները կանցկացնեն իրենց հետազոտությունները, հայտարարվել էր 2017 թվականին, երբ ԱՄԷ-ի իշխանությունները հայնել էին Մարսն արդեն 100 տարի անց՝ 2117 թվականին, գաղութացնելու մտադրության մասին, հիշեցնում է իսպանական El Mundo-ն։

Քաղաքի մակերեսը, որը կառուցվում է Դուբայի մերձակայքում, ավելի քան 176 հազար քառակուսի մետր է կազմում, ինչը համեմատելի է 30 ֆուտբոլային դաշտի հետ: Բոլոր շենքերը ստորգետնյա են եւ պաշտպանված են գմբեթներով, որոնք կառուցվել են 3D տպիչների միջոցով: Մարսի վրա դա անհրաժեշտ կլինի՝ մարդու կյանքի համար հարմար ջերմաստիճան, մթնոլորտային ճնշում ստանալու եւ մագնիսական դաշտի բացակայության դեպքում վնասակար ճառագայթումից պաշտպանելու համար: Բացի այդ, այդ տեխնոլոգիաների կիրառումը կօգնի գնահատել ապագա տիեզերական թռիչքներում 3D տպիչներն այլ մոլորակներ ուղարկման նպատակահարմարությունը՝ պատրաստի մոդուլների օգտագործման փոխարեն, ինչպես նախկինում ենթադրվում էր:

Որպես հիմնական շինանյութ օգտագործվում է Դուբայի անապատի ավազը։ Պոլիէթիլենից պատրաստված մեմբրանները կապահովեն պաշտպանությունն արտաքին միջավայրից: Բիոմներում որոնք ճնշման տակ կլինեն, կտեղակայվեն հետազոտական ​​լաբորատորիաները, բնակելի համալիրներն եւ այգիները՝ փորձարարական քաղաքի բնակչության համար սնունդ ապահովելու համար: Թթվածին նախատեսվում է ստանալ Մարսի մակերեւույթի տակ գտնվող սառույցից, իսկ էլեկտրաէներգիա՝ առաջատար տեխնոլոգիաների (հիմնականում արեւային վահանակների) օգնությամբ:

Քաղաքի կառուցումը Մարսի գաղութացմանը նախապատրաստվելու կետերից միայն մեկն է: Նույն հավակնոտ ծրագրի շրջանակներում ԱՄԷ-ն նախորդ տարի իր առաջին տիեզերագնացին ուղարկել էր տիեզերք: Դա Հազա Ալ-Մանսուրին էր: Նա ընտրվել է ավելի քան 4 հազար թեկնածուներից: Այժմ երկրի իշխանությունները պատրաստվում են զոնդ ուղարկել Մարս՝ կարմիր մոլորակի մթնոլորտը հետազոտելու համար: Այն պետք է ուղեծիր ժամանի 2021 թվականին, երբ կնշվի ԱՄԷ-ի ստեղծման 50-ամյակը:

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ