News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 09
USD
387.04
EUR
415.29
RUB
4.72
Տեսնել լրահոսը

Mac OS համակարգը համարվում է առավել պաշտպանվածներից մեկը, սակայն այստեղ էլ են հանդիպում վիրուսներ: 9to5mac-ը հայտնում է, որ հայտնվել է նոր վնասաբեր ծրագրային ապահովում, որի անունը EvilQuest է:

Այն տարածվում է հանրաճանաչ թորենթ-թրեքերների միջոցով եւ պարունակվում է Little Snitch հավելվածի դիստրիբուտիվում: Հենց որ օգտվողը բացում է PKG-ֆայլը, կոդավորող վիրուսը ներբեռնվում է համակարգչի մեջ, եւ էկրանի վրա հայտնված հաղորդագրության մեջ նշվում է, որ տվյալների վերականգման համար սեփականատերը պետք է վճարի 50 դոլար, հակառակ դեպքում դրանք երեք օրվա ընթացքում կջնջվեն:

Այս վնասաբեր ապահովումը հնարավոր չէ հեռացնել համակարգից, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս համակարգիչը վերականգնել պահուստային մասից: Եթե դա չկա, կօգնի միայն Mac-ի ամբողջական «վերբեռնումը» մինչեւ գործարանային կարգավորումներ: Հետեւաբար, ձեր համակարգչում երբեք մի տեղադրեք ոչ բնօրինակ ծրագրեր։ Բացի այն, որ դա օրենքի խախտում է, կարող եք կորցնել կարեւոր տվյալներ, որոնք դժվար կլինի վերականգնել, հայտնում է RG-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փոշեկուլ ռոբոտը մարդկանց զրկում է կյանքի իմաստից. հետազոտություն
Փոշեկուլ ռոբոտը կարող է մարդուն զրկել բավականության զգացումից...
Եվրասիական համագործակցությունը անհրաժեշտ է կառուցել նորարարությունների եւ նոր տեխնոլոգիաների հիման վրա
ԱՏՄ երկրների տարածքում բնակիչների 30 տոկոսը երիտասարդներ են՝ մոտ 55 մլն մարդ․․․
Ստեղծվել է ռոբոտ-խոհարար, որը YouTube-ի տեսանյութերը դիտելով ուտեստներ կպատրաստի
Ռոբոտի ծրագիրը հիմնված է այսպես կոչված սիմուլյացիոն մեքենայական ուսուցման մեթոդի վրա․․․
Վահագն Խաչատուրյանը և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահը քննարկել են ՏՏ արդյունաբերության զարգացման հարցեր
Հանրապետության նախագահը շեշտել է իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել…
Team ընկերությունների խումբը ձեռք է բերել վրացական SkyTel-ի  30%-ը 
Այս գործարքով Team ընկերությունների խումբը նպատակ ունի դիվերսիֆիկացնել Հայաստան մուտք գործող ենթակառուցվածքները...
Եթե ՀՀ–ում Pegasus-ի վարակումները եղել են Ադրբեջանից, ապա Իսրայելը թույլ է տվել. Սամվել Մարտիրոսյան
Եթե ռազմական գործողությունների ժամանակ Pegasus-ի վարակումները եղել են Ադրբեջանից, ապա...
Ամենաշատ