News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Խուան Մանուելը առագաստանավով անցել է Ատլանտյան օվկիանոսը՝ իր ընտանիքի հետ վերամիավորվելու համար, գրում է «Моя планета»-ն՝ հղում անելով The New York Times-ին:

Համավարակի սկզբում նա հեռու էր ընտանիքից` Պորտո Սանտո կղզում (Պորտուգալիա), նրա հարազատները գտնվում էին Արգենտինայում: Խուանը շատ մտահոգված էր իր տարեց հոր՝ Կառլոս Ալբերտո Բալեստերոյի առողջությամբ: Այդ պատճառով նա առագաստանավով մեկնել է իր հարազատների մոտ՝ հատելով օվկիանոսը: Մանկության տարիներին նա ծովում լողալու դասեր էր ստացել հորից, արդեն մեծ տարիքում աշխատում էր ձկնորսական նավի վրա եւ կենդանիներ ուսումնասիրող ծովային արշավախմբերում: Նավի վրա նա իր հետ վերցրել է պահածոյացված թունա, մրգեր եւ բրինձ: «Ես չէի ուզում վախկոտի պես նստել կղզում, ես պատրաստ էի ամեն ինչ անել տուն վերադառնալու համար»,- ասել է Խուանը:

Ընկերները փորձել են հետ պահել նրան վտանգավոր ուղեւորությունից: Բացի այդ, Պորտուգալիայի իշխանությունները հայտարարել են, որ ձախողման կամ չնախատեսված հանգամանքների դեպքում իրենք թույլ չեն տա Խուանին վերադառնալ երկիր: Սա հետ չի պահել տղամարդուն: «Ես գնեցի միակողմանի տոմս, եւ հետդարձի ճանապարհ չկար»,- ասել է Խուանը: Նրա հայրը ԶԼՄ-ներին ասել է, որ իր համար ամենադժվարը անորոշությունն էր, երբ չգիտեր, թե ինչ է կատարվում իր զավակի հետ: «Բայց մենք կասկած չունեինք, որ նրա մոտ ամեն ինչ կստացվի»,- ասել է Խուանի հայրը:

Լողալու ժամանակ սարսափելի տհաճ պահեր են եղել: Օրինակ՝ Կաբո-Վերդեի նավահանգիստը Խուանին թույլ չի տվել կայանել: Տղամարդը հույս է ունեցել այնտեղ կանգ առնել նավը լիցքավորելու եւ պարենային պաշարները համալրելու համար: Ուղղությունը ստիպված է եղել փոխել: Մի անգամ նա շատ ուժեղ խուճապի է մատնվել, երբ տեսել է իր հետեւից եկող նավի լույսերը: Խուանը կարծել է, որ նավը հետեւում է իրեն, եւ իր մոտ կարող են խնդիրներ ծագել: Սակայն ոչինչ տեղի չի ունեցել:

«Ես չէի վախենում, բայց անորոշությունը շատ էր: Համավարակի ժամանակ լողալը շատ տարօրինակ էր, երբ ողջ մարդկությունը եզրագծին է: Եվ ես շատ էի մտածում այն մասին, թե արդյո՞ք այս ուղեւորությունը վերջինը կլինի ինձ համար»,- ասել է Խուանը:

Իրավիճակը, երբ դեմ առ դեմ մենակ է մնացել օվկիանոսի հետ, նա այսպես է նկարագրել․ «Ես փակված էի իմ սեփական ազատության մեջ»:

Ընդհանուր առմամբ, Խուանը ճանապարհին է եղել մոտ երեք ամիս` 85 օր: Նա կանգ է առել նավահանգիստներում՝ սնունդ գնելու եւ նավակը լիցքավորելու համար: Նաեւ ճանապարհորդության ավարտին նա ընկել է փոթորկի մեջ եւ ստիպված է եղել որոշ ժամանակ կանգ առնել Բրազիլիայում: Տղամարդը խոստովանել է, որ նույնիսկ չնայած բոլոր դժվարություններին, իր մոտ ոչ մի անգամ հանձնվելու ցանկություն չի առաջացել: Ճանապարհին նա նախընտրել է ուշադրություն դարձնել բնության գեղեցկությանը եւ ռադիո լսել, ոչ թե կենտրոնանալ վատ մտքերի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ