News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 12
USD
485
EUR
570.6
RUB
6.64
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ իշխանություններն արտահանում են սիրիական բնական ռեսուրսները՝ ձեւացնելով, որ պայքարում են ահաբեկչական սպառնալիքի դեմ: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Սիրիայում Աստանայի գործընթացի երաշխավորող երկրների գագաթնաժողովին, որը տեղի է ունենում վիդեոկոնֆերանսի ձեւաչափով: Նրա ելույթը հեռարձակվել է Իրանի պետական ​​հեռուստատեսության կողմից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մեծացնելով ապօրինի ռազմակայանների թիվը Եփրատից դեպի արեւելք Սիրիայի նավթային շրջաններում՝ Միացյալ Նահանգները ներծծում են երկրի բնական ռեսուրսները»,- ասել է նա: Նախագահի խոսքով՝ Միացյալ Նահանգների գործողություններն «ապացուցում են, որ  հակաահաբեկչության մասին իրենց պնդումները կեղծ են»:

Նա հավելել է, որ «ԱՄՆ օկուպանտ ուժերի անօրինական ներկայությունը Սիրիայում անկայունության գործոն է այս երկրի եւ ողջ տարածաշրջանի համար»: «Պատերազմը սկսվելուց ինը տարի անց Իրանը վստահ է, որ ճգնաժամի լուծման միակ ճանապարհը քաղաքական գործընթացն է: Ռազմական որոշման տեղ չկա»,- նշել է Ռոհանին:

Չորեքշաբթի օրը տեղի է ունեցել Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի վեցերորդ գագաթնաժողովը սիրիական կարգավորման վերաբերյալ: Կորոնավիրուսի համավարակի պատճառով այն կազմակերպվել էր տեսակոնֆերանսի ձեւաչափով։

Աստանայի գործընթացի երաշխավորներ երկրերի նախագահների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2019 թվականի սեպտեմբերին Անկարայում: Երեք երկրների միջեւ շփումները պահպանվում են նաեւ Նուր Սուլթանում Սիրիայի հարցով բարձր մակարդակի հանդիպումների շրջանակներում, որոնցից վերջինը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-11-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեք ռուս զինվորական է տուժել Սիրիայում շարասյան պայթեցման ժամանակ
Տուժել են նաեւ թուրքական զրահամեքենայի անձնակազմի անդամները…
Գերմանիայի կառավարությունը ոչ լեգիտիմ է անվանել Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս-արեւելք
Թուրքիայի, ՌԴ-ի եւ Իրանի գործողությունները Սիրիայում գլխավոր գործոն կդառնան հանրապետության համար․ Էրդողան
«Մենք կգործադրենք բոլոր հնարավոր ջանքերը հարեւան Սիրիայում կայունության եւ բարգավաճման ապահովման համար․․․
Պուտինը Իրանի եւ Թուրքիայի ղեկավարներին առաջարկել է քննարկել Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարի նոր միջոցառումները
Այսօրվա տեսակոնֆերանսի գլխավոր նպատակներից մեկն է միասին վերլուծել այդ երկրում ընթացիկ իրադրությունը…
Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Սիրիայի վերաբերյալ
«Մենք նշել ենք մեր հաստատակամ հավատարմությունը Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը եւ տարածքային ամբողջականությանը․․․
Հունիսին Հալեպում 5-րդ խմբի հայ սակրավորները ականազերծել են 2450 քմ ականապատ տարածք
Հունիսի 23-ին Հալեպում տեղակայված ռուսական Հակամարտող կողմերի Հաշտեցման կենտրոնի ղեկավար կազմը եւ Հալեպ նահանգի անվտանգության...