News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հունիսի 12-ից այս կողմ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում չեն հրապարակվել քաղաքապետի նոր որոշումներ եւ կարգադրություններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Հունիսի 12-ից այս կողմ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում չեն հրապարակվել քաղաքապետի նոր որոշումներ եւ կարգադրություններ։

Ըստ այդմ, կա՛մ Երեւանի քաղաքապետը պարապության է մատնված, կա՛մ համապատասխան ստորաբաժանումը խախտում է Երեւանի ՏԻՄ օրենքի 49-րդ հոդվածի երկրորդ մասը ըստ որի այդ ակտերը մեկշաբաթյա ժամկետում ենթակա են տեղադրման քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում:

Գուցե պատճառը այն է, որ պարգեւավճարների տեսքով հետաքրքիր կարգադրությո՞ւն կա այդ շարքում։ Թե՞ պարզապես սա վերաբերմունք է օրենքի պահանջի եւ սեփական պարտականությունների նկատմամբ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ