News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 01
USD
402.65
EUR
439.49
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Միջերկրական ծովի արեւելքում աշխարհաքաղաքական լարվածությունը մեծանում է, եւ դրա պատճառը Թուրքիան է, կիպրական SIGMA հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է հույն պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Անդրեաս Պենտարասը:

Նրա խոսքերով՝ Հունաստանի եւ Թուրքիայի դիրքերը կարող են հանգեցնել այնպիսի միջադեպի, որը կարող է վերաճել հույն-թուրքական պատերազմի: Այդ իսկ պատճառով Եվրամիությունը ջանքեր է գործադրել իրավիճակը որոշ չափով մեղմացնելու համար: Նա նշել է, որ Թուրքիան այս ռազմավարությունն օգտագործում է 1950-ական թվականներից, եւ այն ժամանակի ընթացքում զարգացել է՝ կախված աշխարհաքաղաքական զարգացումից: «Այս անկայուն իրավիճակում, որին մենք բախվում ենք, կարող է տեղի ունենալ սուր միջադեպ՝ Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ հակամարտությունը կտարածվի Կիպրոսում, քանի որ նա թույլ օղակ է Թուրքիայի համար, եւ նա կփորձի հասնել վճռական արդյունքի, որովհետեւ Հունաստանի հետ պատերազմում է գտնվում»,- կարծում է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ