News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հունիսի 30-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով կազմավորված` 2020թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողովի առաջին նիստը:

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո գործող հանձնաժողովը նիստի ընթացքում քննարկել է քաղաքացիներից ստացած դիմումներն ու բողոքները, հանդես եկել առաջարկություններով եւ միջնորդություններով։ Ստացված դիմումներն առավելապես վերաբերում են զորակոչիկների առողջական խնդիրներին եւ այդ առնչությամբ կատարված բուժհետազոտությունների արդյունքներին։

Ի տարբերություն նախորդ զորակոչերի, 2020թ. ամառային զորակոչի ընթացքում հանձնաժողովի աշխատանքը կկազմակերպվի համաճարակային իրավիճակի նկատառումով: Ձեռնարկվել են միջոցներ առողջական տեսակետից այն անվտանգ անցկացնելու համար: Մշտապես կախտահանվեն ու կօդափոխվեն աշխատանքային տարածքները, հանձնաժողովի անդամներին եւ քաղաքացիներին կտրամադրվեն ախտահաման ու պաշտպանիչ միջոցներ: Հանձնաժողովի նիստերը կգումարվեն առավել հաճախ` կրճատելով մեկ նիստի ընթացքում քննարկվող դիմում-բողոքների թիվն ու նիստերի տեւողությունը, կպահպանվի անվտանգ հեռավորություն նիստի մասնակիցների միջեւ եւ այլն: 

Քաղաքացիների դիմում-բողոքներն ընդունվում են աշխատանքային օրերին` ժամը 10:00-ից։ Դիմում-բողոքը պետք է գրել տանը, կցել անհրաժեշտ փաստաթղթերը եւ ամբողջական փաթեթը հանձնաժողովին փոխանցել մեկ անձի միջոցով կամ ուղարկել փոստով: Դիմում-բողոքի քննարկմանը կարող է մասնակցել առավելագույնը երկու անձ` զորակոչիկն ու նրա ընտանիքի մեկ անդամ:

Մանրամասն տեղեկությունների եւ պարզաբանումների համար անհրաժեշտ է զանգահարել (010) 52-34-82 հեռախոսահամարով:

Տպել
Ամենաշատ