News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Թագավորության պաշտպանական համագործակցության ծրագրերի շրջանակում հուլիսի 1-ին Բրիտանական դեսպանատունը ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրել է տեղական արտադրության անհատական պաշտպանիչ միջոցներ:

Աջակցությունը տրամադրվել է զինված ուժերում համավարակի տարածման կանխարգելմանն աջակցելու նպատակով։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Դեյվիդ Մորանը եւ ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը:

Դեսպան Դեյվիդ Մորանը ողջունել է կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված գլոբալ ջանքերին Հայաստանի մասնակցությունը եւ հույս հայտնել, որ նմանատիպ միջոցառումներով Միացյալ Թագավորության դեսպանությունը կարողանում է իր նպաստը բերել համավարակի տարածման ռիսկի նվազեցմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ