News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հուլիսի 2-ին Հայաստանում մեկնարկում են բուհեր ընդունելության միասնական քննությունները: Առաջիկա միջոցառման մանրամանսերը պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Ըստ նախարարի՝ իրենք գերատեսչությունում շատ լուրջ են մոտեցել քննությունների անցկացմանը: Վաղը դիմորդներին կընդունի 47 քննական կենտրոն՝ 17-ը՝ Երեւանում, 30-ը՝ մարզերում: Միասնական քննությունները կանցկացվեն հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին եւ 8-ին: Ամենահագեցած օրը հուլիսի 6-ն է: «Այս օրը սպասվում է դիմորդների ամենամեծ թիվը: Ես ուզում եմ խնդրել  ծնողներին զերծ մնալ քննական կենտրոնների դիմաց հավաքվելուց: Վստահ եմ, որ երեխաներն ինքնուրույն տեղ կհասնեն։ Եթե ​​դա հնարավոր չէ, թող երեխային մի մարդ ուղեկցի եւ, տեղ հասցնելով, հեռանա»,- նշեց Հարությունյանը:

Նախարարն ընդգծեց որ նախարարությունը սերտ համագործակցում է ոստիկանության եւ մարզային ղեկավարության հետ: «Բոլոր կենտրոնները պատշաճ կերպով նախապատրաստվել են: Քննություններից առաջ ներկայացուցիչները կախտահանեն սենյակները: Սոցիալական հեռավորությունը պահպանված է։ Մուտքի մոտ երեխաների ջերմաստիճանը կչափվի: Ներկա կլինեն բուժանձնակազմ եւ առողջապահության նախարարության ներկայացուցիչները: Ամենակարեւորը կուտակումներ թույլ չտալն է քննական կենտրոնների մոտ»,- եզրափակեց Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ