News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 07
USD
485.18
EUR
575.37
RUB
6.62
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում հարսանիքի, ապա COVID 19-ով հիվանդ նորապսակ փեսայի թաղման 100-ից ավելի մասնակիցներ վարակվել են կորոնավիրուսով, հաղորդում է AFP-ը։

Բիհար նահանգի ներկայացուցիչները հայտնել են, որ 26-ամյա փեսացուի մոտ եղել են վարակի ախտանիշներ, երբ նա հունիսի 15-ին կազմակերպել է իր հարսանիքը։ Երկու օր անց նա մահացել է։ 

«Հարսանիքի կամ թաղման մասնակիցներից առայժմ 111-ի մոտ է կորոնավիրուս հայտնաբերվել»,- ասել է գլխավոր բժիշկ Ռաջ Կիշոր Չաուդհարին։ «Մյուս բոլորը մեկուսացված են»։

Այնուամենայնիվ բժիշկները վստահ չեն, որ հենց փեսացուն է եղել վարակի աղբյուրը, քանի որ անալիզները չվերցրած նրան դիակիզել են։

Նա հարսանիքից ընդամենը մեկ շաբաթ առաջ է վերադարձել Նյու Դելիից։ Ակնհայտ ախտանիշների պատճառով հարսանիքից մի քանի օր առաջ նրան պառկեցրել են հիվանդանոց, սակայն հարազատները նրան դուրս են բերել հիվանդանոցից եւ կազմակերպել 300 հոգանոց հարսանիք։ Երկու օր անց նա մահացել է իր տանը։ Թաղմանը մասնակցել է 200 հոգի։ Շատերը մասնակցել են եւ հարսանիքին, եւ թաղմանը։ Ընդ որոմ, փեսացուի հարազատների եւ հարսնացուի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լոս Անջելեսի իշխանությունները կանջատեն ջուրն ու էլեկտրականությունը տներում, որտեղ մեծ երեկույթներ են անցկացվում
Բեւեռախույզներին կարանտինի կուղարկեն՝ պահպանելու որպես առանց կորոնավիրուսի միակ մայրցամաք Անտարկտիդայի կարգավիճակը
Ամեն տարի հետազոտությունների համար Անտարկտիդա է մեկնում մոտ 3000 գիտնական...
Թայվանում «ոչ մի տեղ» չվերթների բոլոր տոմսերը 5 րոպեում գնել են
Թռիչքի ուղեւորներին Michelin ռեստորանի ճաշատեսակներ կառաջարկվեն․․․
Գիտնականներն «իդեալական ռազմավարություն» են գտել կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Կորոնավիրուսի տարածմանն իդեալական պատասխան կլիներ Նոր Զելանդիայում թեստավորման քաղաքականության, Դանիայում դպրոցների բացման մոտեցման եւ Ուգանդայի տեղեկատվական ռազմավարության համադրությունը...
Պատվաստանյութային ազգայնականությունը վատ է, այն մեզ չի օգնի. ԱՀԿ գլխավոր քարտուղար
«Պատվաստանյութերի կամ այլ գործիքների համատեղ օգտագործումը կօգնի աշխարհին վերականգնվել...
Goldman Sachs-ը խառնաշփոթ է կանխատեսել շուկաներում COVID-ի դեմ պատվաստանյութի պատճառով
Բանկում կարծում են, որ պատվաստանյութը կարող է նպաստել եկամտի ավելի կտրուկ կորով ընկերություններին եւ վտանգի տակ դնել տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների առաջատարությունը...