News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իսրայելի կողմից Արեւմտյան ափի հատվածների անեքսիան խախտում է միջազգային իրավունքը եւ հետեւանքներ կունենա։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը:

«Պաղեստինյան տարածքների անեքսիան, անկախ դրանց շրջագծից, կասկածի տակ կդնի հակամարտության լուծման չափորոշիչները»,- խորհրդարանական լսումների ժամանակ ասել է Ժան Իվ Լե Դրիանը, հայտնում է Reuters-ը:

«Անեքսիայի մասին որոշումը չի կարելի թողնել առանց հետեւանքների, եւ մենք ուսումնասիրում ենք զանազան տարբերակներ՝ ազգային մակարդակով, ինչպես նաեւ համաձայնեցնելով մեր հիմնական եվրոպական գործընկերների հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ