News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Ռայմունդաս Կառոբլիսի հետ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ի լրատվության ծառայությունից։

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել լիտվացի գործընկերոջը՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում Լիտվայի կառավարության կողմից Հայաստանին օգնության տրամադրման հարցում Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության եւ անձամբ նախարար Կառոբլիսի աջակցության, մասնավորապես՝ հումանիտար օգնությունը, ինչպես նաեւ մասնագետների խմբին Լիտվայի ռազմաօդային ուժերի օդանավով Հայաստան տեղափոխելու համար։ ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ լիտվական կողմի այս գործողությունները վկայում են երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ առկա ջերմ, բարեկամական հարաբերությունների մասին։

Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում հայ լիտվական համագործակցությանն առնչվող հարցեր, կարեւորել համագործակցության շրջանակներում պլանավորված, սակայն համավարակի պատճառով առկախված միջոցառումների վերսկսումը եւ համոզմունք հայտնել, որ կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված խոչընդոտների հաղթահարումից հետո կվերսկսվի նաեւ բարձր մակարդակով ռազմաքաղաքական երկխոսությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ