News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հանրապետության մարզերից մեկի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում բռնաբարություն կամ բռնաբարության փորձ կատարելու փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ 

Կայքի տեղեկություններով՝ առավոտյան տարածքի ոստիկանություն է դիմել նշված մարզի բնակիչ՝ 41-ամյա Հարություն Կ-ն և հայտնել, որ 1 օր առաջ գնացել է մարզում իրեն պատկանող հողամաս, որտեղ Ford Transit ավտոմեքենայի մեջ նկատել է, որ իրեն ծանոթ Ի. Հ-ն իր կնոջ՝ Մ. Ն-ի հետ կիսամերկ վիճակում պառկած են ավտոմեքենայի մեջ։

Հարություն Կ-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը լսել է նաև, որ կինն ասում էր. «Մի արա, պետք չի, էս էն տեղը չի, ես էդ մարդը չեմ», ինչը իր մեջ կասկած է հարուցել, որ Ի. Հ-ն փորձել է բռնի կերպով սեռական հարաբերություններ ունենալ իր կնոջ հետ։

Փաստի առթիվ տարածքային ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ամուսինը ոստիկաններին հայտնել է նաև, որ կինը հետո իրեն պատմել է, որ սկզբից ինքը չի ճանաչել, քանի որ Ի. Հ-ն եղել է պաշտպանիչ դիմակով, սակայն երբ դիմակը քաշել է, հասկացել է, որ ամուսինը չի։

Տպել
Ամենաշատ