News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն լրագրողներին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջ՝ կապված այն հաղորդագրությունների հետ, որ Ռուսաստանը վճարել է թալիբների կողմից աջակցվող գրոհայիններին՝ Աֆղանստանում ամերիկացի զինվորներին սպանելու համար:

Նա հրաժարվել է քննարկել այդ հարցի վերաբերյալ հետախուզական զեկույցները՝ հայտարարելով, որ դա կարող է սպառնալիքի տակ դնել ամերիկացի զինվորներին: «Ես չեմ պատրաստվում վտանգի ենթարկել երիտասարդ տղամարդկանց եւ կանանց, ովքեր ծառայում են Աֆղանստանում, ինչպես դա արել են որոշ լրատվական կազմակերպություններ... Եվ դուք չպետք է մասնակցեք դրան»,- լրագրողներից մեկին ասել է նա:

«Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ մենք բացարձակ ճիշտ ենք արձագանքել»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ը գիտեր սպառնալիքների եւ դրանց հավաստիության մասին: «Այն փաստը, որ ռուսները Աֆղանստանում ներգրավված են ԱՄՆ-ի համար անբարենպաստ ձեւով, նորություն չէ: Մենք դրան լրջորեն ենք վերաբերել, համապատասխան կերպով զբաղվել ենք դրանով»:

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը ավելի քան մեկ տասնամյակ կոչ է անում Ռուսաստանին «դադարեցնել» հրազենի վաճառքը Աֆղանստանում, ինչը վտանգի է ենթարկում ամերիկացիներին: Նա նշել է, որ պաշտպանության նախարարությունն ունի 7 միլիարդ դոլար միջոցներ՝ Մոսկվայի սպառնալիքներին դիմակայելու համար, մատնանշելով սպառազինության նորացված եւ ժամանակակից վերահսկողության ԱՄՆ-ի ձգտումը:

Խոսելով G7-ի առաջնորդների առաջիկա հանդիպմանը Ռուսաստանին հրավիրելու հնարավորության մասին՝ Պոմպեոն ասել է, որ «մենք պետք է խոսենք ռուսների հետ», եւ որոշումը կկայացնի նախագահ Դոնալդ Թրամփը: Ընդ որում, Պոմպեոն նշել է, որ «շատ կարեւոր է» շարունակել ռուսների հետ փոխգործակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ