News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են քստիկանների պահանջին չենթարկվելու համար մի կնոջ բերման ենթարկում։ 

Կինը շարունակում էր իր ճանապարհը, թեև ոստիկանները հորդորում էին կանգնել. «Ձեր տեղաշարժը սահմանափակված է, սպասեք»։

Ի վերջո կին ոստիկանը նրա ձեռքերը ոլորեց եւ փորձեց ձեռնաշղթաներ հագցնել, սակայն չկարողացավ, քանի որ կինը գոռում էր եւ դիմադրում։

«Ձեր արարքի համար պատասխան եք տալու»,- ասաց կին ոստիկանը։

Նրանց մոտեցավ այլ ոստիկան եւ հորդորեց իրենց հետ ներկայանալ ոստիկանական բաժին։ Ի վերջո, կնոջը բերման ենթարկեցին։

Տպել
Ամենաշատ