News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 07
USD
485.18
EUR
575.37
RUB
6.62
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով   ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը հուլիսի 1-ին, ժամը 09։30-ին մեկնել է Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածք։  Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Եղանակային պայմաններից ելնելով ժամը 16։50-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են․ քաղաքացին չի հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, ժամը 13:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածքում քաղաքացին (Կոլյա Պ․, ծնված 1971 թ․) նավակով մտել է լիճ ձկնորսության և չի վերադարձել։

ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարների կողմից հունիսի 26-30-ն իրականացված ամենօրյա ստորջրյա որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք. քաղաքացին չի հայտնաբերվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել