News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 07
USD
485.18
EUR
575.37
RUB
6.62
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


20 տարում բազմաթիվ վարձով բնակարաններ՝ Հայաստանի տարբեր շրջաններում: 37 ամյա  Քրիստինեն 2 տարի առաջ 8 անչափահաս երեխայի հետ հանգրվանեց այն բնակարանում, որը նրան ժամանակավորապես տրամադրել էր «Իմ քայլը» հիմնադրամը: Սակայն այսօր արդեն հիմնադրամից զանգ են ստացել, ունեն  ընդամենը մեկ օր՝ բնակարանն ազատելու համար: Քրիստինեն 8 անչափահաս երեխայի հետ դրսում է հայտնվելու, գնալու տեղ չունի: Բազմանդամ ընտանիքին էլ ոչ մի բարեկամ կորոնավիրուսի այս պայմաններում չի հյուրընկալում: Այս մասին հայտնում է Tert.am-ը:

«Մենք իրենց ասում ենք մի փոքր ժամանակ տվեք, որ կարողանանք տուն փնտրել, 8 երեխա ունեմ, մեծ տաս 2-3 ամսից մեկնելու է ծառայության: Մեզ կանգնում, ասում են՝ մեզ ընդհանրապես չի հուզում, թե երեխաներին ուր կտանենք, կամ իրերն ուր կտեղափոխեք: Մեզ ասում են՝ եթե բնակարանը չազատեք, ոստիկան կբերենք»,-ասաց ընտանիքի մայրը՝  Քրիստինե Մամուլյանը:

Քրիստինեն «Իմ քայլը» հիմնադրամից մի փոքր ժամանակ է խնդրել, այլ բնակարան գտնելու նպատակով, սակայն հիմնադրամն արդեն ուղարկել է բեռնատարը իրերը դուրս բերելու համար:

«Մենք տան տիրոջն ընդհանրապես չենք տեսել, հեռախոսով ամուսինս զրուցել է, Արմեն անունով մարդու հետ, ի դեպ, խոսել էինք, ասել էր, որ օգոստոսի մեկով ազատենք բնակարանը, իսկ այսօր ասում են ազատեք, ամուսինս  խնդրեց որ գոնե 10 օր ժամանակ տան, որ գոնե տուն փնտրենք, չեն համաձայնվում»,-ասաց Քրիստինե Մամուլյանը:

Մինչև այս բնակարան տեղափոխվելը՝ բնակվել են ավտոտնակում, երեխաներն էլ ժամանակավորապես «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում էին: Այժմ այդ ավտոտնակ վերադառնալ չեն կարող:

«Հույսս դրել էի վարչապետի վրա, մեծ ակնկալիքով, ես իրեն ընտրել եմ, որ պետք է իմ կյանքում բարեփոխում անի, այսօրվա դրությամբ ոչինչ չի փոխվում, ավելի վատ է, ես խորտակված վիճակում եմ»,- ասաց Քրիստինե Մամուլյանը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել