News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կտրականապես համամիտ չեմ այն հայտարարությունների հետ, թե եթե նախագահն ասում է, որ չի պլանավորում ստորագրել օրինագիծը, այն իրավունք ունի ստորագրել և հրապարակել ԱԺ խոսնակը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է սահմանադրագետ, փաստաբան Արամ Օրբելյանը

«Սահմանադրության փոփոխություններից հետո, երբ հուշեցին, որ այս մասը մոռացել եք փոխել, ԱԺ-ն ձեռնամուխ եղավ ՍԴ-ի մասին և հարակից օրենքների փոփոխություններին: Դրանք ամբողջական պետք է ուժի մեջ մտնեն, որ Սահմանադրության փոփոխված տեքստը, անկախ նրանից ՝ օրինակա՞ն, թե՞ ապօրինի է ընդունված, սկսի կիրառվել: Անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտնել է, որ չի ստորագրի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը:

Օրբելյանն ասաց, թե կտրականապես համաձայն չէ այն հայտարարությունների հետ, որ եթե նախագահը չի պլանավորում ստորագրել օրինագիծը, այն իրավունք ունի ստորագրել և հրապարակել ԱԺ խոսնակը:

Փաստաբանն ընդգծեց՝ նախագահն ունի մեկ դեր՝ պետության գլուխ, արարողակարգային գործառույթներ, շատ կարևոր ֆունկցիա՝ Սահմանադրության պահպանումը: «Եթե նախագահն այդ պարտավորությունը կատարում է պատշաճ, այնպես, ինչպես նախատեսված է Սահմանադրությամբ, ինքն ունի մի քանի դեպքերում ՍԴ դիմելու հնարավորություն: Ինքը չունի քաղաքական գործընթացի վրա ազդելու հնարավորություն, բայց եթե ընդունված նախագիծը հակասահմանադրական է, ինքը պարտավոր է դիմել ՍԴ: Ինքը կարող է դիմել ՍԴ, կամ ստորագրել համապատասխան նախագիծը: Կա նաև երրորդ տարբերակը՝ ՍԴ չի դիմում, բայց նաև չի ստորագրում նախագիծը՝ դրանով հայտնելով իր անհամաձայնությունը քաղաքական գործընթացին»,-ասել է Օրբելյանը:

Նրա խոսքով՝ Սահմանադրության 129-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ եթե օրենքն ընդունվել է, ուղարկվել նախագահին, 21-օրյա ժամկետում կա՛մ պարտավոր է ստորագրել, կա՛մ պարտավոր է դիմել ՍԴ:

«Երկրորդ մասն ասում է՝ եթե ՍԴ-ն նախագիծը ճանաչում է սահմանադրական, նախագահը պարտավոր է ստորագրել, երրորդ մասն ասում է՝ եթե նախագահը չի կատարում սույն հոդվածով նախատեսված իր պարտականությունները, ԱԺ նախագահն իրավունք ունի 5-օրյա ժամկետում ստորագրել և հրապարակել օրենքը։ Նախագահը չի կարող խառնվել քաղաքական գործընթացին, ազդել դրա վրա, բայց պետք է կամ ստորագրի կամ դիմի ՍԴ»,- ընդգծել է Օրբելյանը:

Սահմանադրագետն ընդգծել է, թե պետք է ուշադրություն դարձնել մի կարևոր հանգամանքի՝ եթե նախագահը պարտավոր է 21-օրյա ժամկետում ստորագրել կամ դիմել ՍԴ, և որպեսզի կարողանան պնդել, որ նա իր պարտականությունը չի կատարել, պետք է լինի 22-րդ օրը, քանզի եթե ստորագրի անգամ 21-րդ օրը, նա կկատարի իր պարտականությունը:

«Եթե 21 օր չսպասենք, չենք կարող իմանալ՝ նախագահը կատարե՞ց իր պարտականությունը, թե՞ չկատարեց: Այսինքն՝ շատ կարևոր է, որ ԱԺ խոսնակի ստորագրելու իրավունքը նախատեսված է որպես պատասխան նախագահի կողմից իր պարտականությունը չկատարելուն»,-նշեց նա, օրինակ բերելով, որ եթե վարկը պետք է մարեք մինչեւ ամսի 20-ը, բանկը չի կարող ամսի 10-ին ասել՝ վարկը չեք մարում, ես ձեզ դատի եմ տալիս։ Նա կարող է ամսի 21-ին դա ասել։

Ըստ Արամ Օրբելյանի, քանի որ սահմանադրական վերջին 2 փոփոխությունները տեղի ունեցան ֆանտաստիկ արագությամբ, այսինքն՝ մեկ օրում երկու նիստ, երկու ընթերցումով, ինքը հետեւություն է անում, որ  իշխանություններն ինչ-որ տեղ շտապում են։

«Ինչպես ասում են՝ քննությունը ցույց կտա, թե ուր էին շտապում, բայց այս դեպքում պարտավոր են սպասել, մինչեւ նախագահը ստորագրի, քանի որ այդպես է պահանջում Սահմանադրությունը։ Եթե նախագահն ասում է, թե չի ծրագրում ստորագրել, դա չի կարող ունենալ հետեւանք, դա չի նշանակում, որ վերջ, չի ստորագրելու։ Եթե նա ասում է՝ ես չեմ դիմելու ՍԴ, բայց 19-րդ, 20-րդ օրը խորհրդականներն ասում են՝ գիտեք ինչ, պարոն նախագահը, այս օրենքը հակասահմանադրական է, եւ 21-րդ նա հասկանում է, որ հակասահմանադրական է եւ դիմում է ՍԴ։ Եթե դիմի, ՍԴ-ն չի կարող ասել՝ բա ասում էիք՝ չեմ դիմելու։ Նա կարող է 88 անգամ մտափոխվել», ասել է սահմանադրագետը։

Արամ Օրբելյանը հիշեցրել է, որ իշխանական պատգամավորներն արդեն մեկնաբնում են, թե նախագահն ասել է, թե չի պլանավորել ստորագրել։

«Բայց նա չի էլ ասել, որ չի դիմելու ՍԴ։ Նրա չստորագրելը չի պայմանավորում ԱԺ նաագահի ստորագրությունը, ԱԺ նախագահը ստորագրում է, երբ նախագահը չի կատարում իր պարտականությունները։ Իսկ այս օրենքը հակասահմանադրական է», ասել է Ա․Օրբելյանը։

Իրավագետի բնորոշմամբ՝ մենք արդեն ունենք սահմանադրական ճգնաժամ․

«Երբ ԱԺ-ն օրենք է ընդունում ՍԴ-ի վերաբերյալ, որի իրավունքը չունի, եւ կատարում է փոփոխություն ինչ-որ հոդվածում եւ ընդդիմադիր կուսակցությունները ինչ-ինչ պատճառներով չեն դիմում ՍԴ, տեսնում ենք, որ իշխանություննները սկսում են միմյանց շնորհավորել, վարչապետն է գրառում անում, թե 0։01 ժամին նրանք արդեն դատավոր չեն, ինչը նրա որոշելու հարցը չէ, եւ ինքը որեւէ շահագրգռություն չպետք է ունենա, այդ ամենը հանգեցնում է նրան, որ ունենում ենք ՍԴ ճգնաժամ։ Այն ավելի է խորանում, երբ նախագահը հրաժարվում է իր իրավասությունից։ Վերջին տարիների միֆերից է, որ իրավագիտությունը ճշգրիտ գիտություն չէ, ոչ, իրավագիտությունը ճշգրիտ է, վերջերս շատ են ասում՝ ժողովրդի իշխանություն, երբ դա հաճախ են ասում՝ սկսվում են մարդու իրավունքների ոտնահարումներն ու ռեպրեսիաներ», ասել է Արամ Օրբելյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ մասնագիտական որակներից, շատ բարեխիղճ անձինք արատավորվելու են. Սիրանուշ Սահակյանը ՍԴ նոր անդամների մասին
Սա նշանակում է, որ այն դատավորները, ում իրավունքների խախտում կարձանագրվի, պետք է իրավական եւ փաստացի վերականգնվեն իրենց…
ՍԴ ճգնաժամը ստեղծել է իշխող քաղաքական ուժը իր ապօրինի քայլերով․ Ռուբեն Մելիքյան
Այո, այս հակասահմանադրական ճանապարհով ՍԴ գործունեությունը խափանելու, դատավորներին ապօրինաբար․․․
Եթե որեւէ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ի վրա հնարավոր է ճնշում գործադրել, ես այդ մարդկանց ցանկում չեմ. Բադասյան
Ես մի փոքր զարմացած էի, որ դիմումատուները ՄԻԵԴ-ից միջանկյալ միջոց կիրառելու իրենց դիմումով փորձում էին հասնել փաստացի նրան, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ էին մտնել կամ կասեցվեին...
Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան
Չորս շաբաթ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկերաձգելու իր մտադրության մասին, ես այս...
ՄԻԵԴ-ն ասաց, որ այս դեպքերի համար միջոց չի կիրառում, եւ ես դրա համար խրախճանքի առիթ չեմ տեսնում․ Ալվինա Գյուլումյան
Դատարանն ասում է, որ առանց դրա էլ է հնարավոր վերականգնել մեր իրավունքը ցանկացած․․․
Մեզ չեն լռեցնելու. սա բումերանգի էֆեկտ է ունենալու. Շաքե Իսայան
Մենք պատրաստ ենք և անգամ այդ պարագայում, երբ նրանք ստիպված կլինեն ամբողջ խմբակցության պատգամավորների նկատմամբ քրեական․․․
Ամենաշատ