News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հերթական նախագիծն են ներկայացրել, որը վերաբերում է դատավորներին: Այս անգամ պատգամավորներ Աննա Կոստանյանը, Վլադիմիր Վարդանյանն ու Արթուր Դավթյանը ներկայացրել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մաuին նախագծերի փաթեթը:

Այս նախագծերով պատգամավորները ցանկանում են Դատական օրենսգրքում ամրագրել, որ «Դատավորի կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել նրա՝ որպես դատավոր պաշտոնավարումը դադարելուն նախորդող տասներկու ամիսների ընթացքում հաշվարկված աշխատավարձի, այդ թվում՝ հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի 75 տոկոսից»:

Նկատենք, որ այս փոփոխությունը վերաբերելու է բոլոր դատավորներին, եւ անգամ նախագծի հեղինակներն են որպես հիմնավորում փաստում, որ Սահմանադրական դատարանի դատավորների համար նախատեսված է կենսաթոշակի հաշվարկման կարգ, իսկ, ահա, մյուս դատարանների դատավորների համար նման կարգ նախատեսված չէ, եւ նրանք նկատում են, որ այսպիսի խտրական մոտեցումը հակասում է Սահմանադրությանը:

Նկատենք, որ դատավորների կենսաթոշակը զգայուն թեմա է։ 2014 թվականին, երբ կառավարությունը ՍԴ անդամների կենսաթոշակը բարձրացրեց մինչեւ 450-500 հազար դրամ, դատական համակարգում դժգոհություններ եղան՝ խնդրելով ուշադրություն դարձնել այդ անհավասարությանը: Այժմ, փաստորեն, բոլոր դատավորները հավասար կլինեն, այդ թվում՝ երկրի թիվ մեկ դատարանի՝ Սահմանադրական դատարանի դատավորները»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ուզում են խլել ստադիոնը
Մենք արենդայով էինք վերցրել: Պատերազմ, կորոնա... վարձը չենք մուծել, պետգույքը տվել ա դատարան...
«Հրապարակ». Ինչու է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, «ԿԳԲ-ի պադվալից», տեղափոխվել է «Սեւան» ՔԿՀ
Ուշագրավ է, որ, ի տարբերություն «ԿԳԲ-ի պադվալի», մյուս բերդերում գողականներն են տնօրինություն անում...
«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեի որոշումը՝ Վարդազարյանի և Ջհանգիրյանի ձայնագրության գործով. իրավապահների կռիվ
6 ամիս քննելով գործը՝ Քննչական կոմիտեն տուժող չճանաչեց Ռուբեն Վարդազարյանին, քրեական վարույթով որեւէ...
«Ժողովուրդ». Հայկ Սարգսյանն արտոնյալի դիրքեր ունի
Հայկ Սարգսյանի դեպքում սա չի գործում. խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու քարտուղար...
«Ժողովուրդ». Նոր մանրամասներ ավտոբուսների ձեռքբերման գործով. ինչ է կատարվել
Արդեն նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ընտրությունից հետո մրցույթը չեղարկվել էր...
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի, կքննարկվի ՄԻՊ-ի թեկնածու առաջարկելու հարցը
Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածի 8-րդ մասով՝ հայտարարում եմ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ