News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին անընդհատ տեղեկություններ են հրապարակվում նաեւ այս կամ այն քաղաքական գործչի, պատգամավորի կամ պաշտոնյայի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին: Աշխարհն իրար խառնած այս հիվանդությունից ոչ ոք ապահովագրված չէ:

Սակայն ոչ պակաս մտահոգիչ է այն արձագանքը, որ մեր հասարակության որոշ շերտեր տալիս են նման տեղեկություններին: 

Քիչ չեն այնպիսի մեկնաբանությունները, որոնց իմաստն այն է, թե «լավ է եղել», «տա Աստված, կորոնավիրուսը հաղթի» եւ այլն: Այսքան անմարդկային, չար, տմարդի ու անուղեղ վերաբերմունքը ե՞րբ խորացավ մեր հասարակության մեջ, ինչպե՞ս կարողացանք այսքան «ցավին անտարբեր» դառնալ, ուրիշի հիվանդությամբ, ցավով, վշտով ուրախանալ, ինչո՞ւ «հաջողացրեցինք» այսքան ընկնել: Սրանք հարցեր են, որ միանշանակ պատասխան չունեն: Այնպես չէ, որ մեկ-երկու օրում դարձանք այսպիսին: 

Բոլոր ժամանակներում էլ այդպիսիք եղել են մեր հասարակության մեջ, երբ որեւէ մեկի հարազատի մահվան լուրի ներքո կարող են գրել «տարոսն ուրիշին», երբ կարող են անպարկեշտ արտահայտություններ տալ որեւէ մեկի տանը, ասենք, թոռնիկ ծնվելու առթիվ: 

Սակայն հանուն արդարության պիտի նշենք, որ չարության, ատելության, նողկալիորեն հակամարդության դոզան գնալով ավելանում է: Չենք ուզում հավատալ, որ նման մեկնաբանությունները կազմակերպված են: 

Բայց պիտի ընդունենք, որ վատ օրինակը վարակիչ է: Այնպես որ, հատկապես հանրային դեմքերը պետք է չափազանց զգույշ լինեն իրենց արտաբերած ամեն մի բառի, ամեն մի մտքի առումով, քանզի նույնիսկ արտաքուստ անմեղ թվացող մի ձեւակերպում կարող է հանրային այլ «մեսիջ» դառնալ: Առողջություն բոլորին: Նաեւ՝ բարություն ու խելամտություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանում Բայդենի COVID-19-ի վերաբերյալ օրենքը անվանում են քաղաքական մանիպուլյացիա
Չինաստանի հետ կապված օրինագծի բովանդակությունը խեղաթյուրում է փաստերը։․․․
Բացահայտվել են գումարի դիմաց կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես` պարզվել է, որ Ա. Ջ.-ն, չցանկանալով կորոնավիրուսային հիվանդության դեմ…
ԱՀԿ-ն կոչ է անում Չինաստանին հրապարակել COVID-19 համավարակի առաջացման վերաբերյալ բոլոր առկա տեղեկությունները
ԱՀԿ-ի ներկայացուցիչներն ասում են, որ նման տեղեկատվությունը կարեւոր օղակ է COVID-ի ծագման հետաքննության մեջ եւ պետք է անհապաղ տրամադրվեր․․․
Չեմ կարծում՝ կովիդի գործով կալանավորվածները կխոչընդոտեին քննությանը․ Անահիտ Ավանեսյան
Ավանեսյանի խոսքով՝ ինքը պատրաստ կլինի գնալ հարցաքննության, եթե հրավիրվի հարցաքննության․․․
Կորոնավիրուսի ժամանակ ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ» –ի փոխտնօրենը
«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լիլիա Հակոբյանը կորոնավիրուսի ժամանակ եղել է հիվանդանոցի ավագ բուժքույրը...
Կորոնավիրուսի տարածման շրջանում չարաշահումների գործով անցնող 8 բուժաշխատող ազատ է արձակվել
Այդ բուժաշխատողները «Մեդլայն» բժշկական կենտրոնի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ