News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Այսօր՝ հուլիսի 2-ի առավոտյան Հայաստանում մեկնարկել են բուհեր ընդունելության միասնական քննությունները: Ձեւավորվել է 47 քննական կենտրոն՝ 17-ը՝ Երեւանում, 30-ը՝ մարզերում:

Միասնական քննությունները կանցկացվեն հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին եւ 8-ին: Ամենահագեցած օրը հուլիսի 6-ն է, քանի որ այդ օրը սպասվում է դիմորդների ամենամեծ թիվը:

Նշենք, որ այս տարի դիմորդները բուհեր ընդունվելու համար հանձնելու են միայն մեկ քննություն: Նախօրեին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կոչ արեց ծնողներին զերծ մնալ քննական կենտրոնների դիմաց հավաքվելուց. «Վստահ եմ, որ երեխաներն ինքնուրույն տեղ կհասնեն։ Եթե ​​դա հնարավոր չէ, թող երեխային մի մարդ ուղեկցի եւ, տեղ հասցնելով, հեռանա»:

ՆԿԳՄՍ նախարարությունը սերտ համագործակցում է ոստիկանության եւ մարզային ղեկավարության հետ: «Բոլոր կենտրոնները պատշաճ կերպով նախապատրաստվել են: Քննություններից առաջ ներկայացուցիչները կախտահանեն սենյակները: Սոցիալական հեռավորությունը պահպանված է։ Մուտքի մոտ երեխաների ջերմաստիճանը կչափվի: Ներկա կլինեն բուժանձնակազմ եւ առողջապահության նախարարության ներկայացուցիչները: Ամենակարեւորը կուտակումներ թույլ չտալն է քննական կենտրոնների մոտ»,- ընդգծել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ