News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը

Ուրեմն, իմ ահազանգին, որ կորոնավիուսից մահացած գյումրեցի տատիկի դին կորել է եւ 2 օր է հարազատները չգիտեն, որտե՞ղ փնտրեն իրենց հարազատի դին, առողջապահության նախարարությունից մոտավորապես էսպիսի մի բան են պատասխանում` «դե հա, հասկացանք էլի, կորել-կորել ա, մենք ձեզանից շուտ դա գիտենք, պետք լինի` մի հատ ԴՆԹ-ի անալիզ կանենք, էնպես որ` անհարկի մի շահարկեք»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մոտավորապես էսպիսի մի պատասխան: Բնականաբար, պարզվեց, որ դին իսկապես չկա եւ հայերեն լավ չկարդացող սանիտարը տատիկի դին տվել է բոլորովին այլ անձանց, ովքեր եկել էին անատոմիկ իրենց հանգուցյալի հետեւից, հեռվից նայել են դին ու ասել են` հա, ոնց որ մերն ա: Վերցրել, տարել ու հուղարկավորել են ուրիշի հարազատին:

Դեռ լավ ա, որ կորած տատիկի հարազատներին չեն ասել, լավ, դե, եկեք ձեզ էլ ուրիշ դիակ տանք, գնացեք ջոկեք, մի բան էլ դուք վերցրեք, տարեք:

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, էս բացարձակ անպատասխանատվությունն ու ցինիզմը, էս անսխալականության հիվանդագին բարդույթը, արդեն իսկապես վախենալու է: Ես սպասում էի, որ նախարարությունը կամ պարետատունը ադեկվատ կարձագանքի իմ ահազանգին, կասեն շնորհակալ ենք, որ ահազանգում եք, այո, ցավալի բան է տեղի ունեցել ու վստահ եղեք, որ մեղավորները կպատժվեն, մի հատ էլ զանգեին ու ներողություն խնդրեին տատիկի հարազատներից: Բայց չէ, սրանք ո՞նց կարող են էդքան արժանապատվություն եւ ուժ ունենան` իրենց սխալը ընդունելու համար: Սրանք հազիվ հարձակվեն սեփական հանգուցյալին կորցրածների վրա, թե էս ի՞նչ անկապ «շուխուր» եք դրել, դիակ ա, կորել ա էլի՞, էս հեղափոխության դեմ եք հա՞ դուրս եկել, էս կարողա՞ հակահեղափոխական եք:

Դուք հիվանդ եք, պարոնայք իշխանավորներ, լուրջ հիվանդ եւ ձեր հիվանդությունը անբարտավանությունը, զզվելի պոպուլիզմը, նողկալի դեմագոգիան ու ժողովրդի վրա թքած ունենալն է:

Ու ձեր բուծած մի քանի զորացրված ֆեյքերով եւ դրանց հավասարեցված գլենդելակրասնոդարյան հայերով եթե կարծում եք, որ կարողանալու եք բոլորին ու ամենուր լռեցնել, ասեմ, որ ձեր հաշվարկներում ահավոր սխալվել եք: Եթե կարծում եք, որ քրեական գործեր շարելով՝ լռեցնելո՞ւ եք, չեք պատկերացնում ինչ մասշտաբի եք սխալվել:

Լոսի հարգելի մորքուրներ ու Ուստ-Կամենագորսկի հորքուրներ, որ երեկվանից նորից ֆեյսբուքի մայրուղի եք դուրս եկել, անգամ մարդու մահն ու վիշտն եք փորձում հարմարեցնել ձեր պաշտած իշխանության կոմֆորտ զոնաներին, էս ինչ զվարճալի անսամբլ եք դուք։

Ի տարբերություն ձեզ, ինձ ու իմ նման հազարավորների համար ընտանիքը սրբություն է, իսկ վիշտը` խոնարհումի արժանի։ Ու եթե դուք ձեր այփադների դիմաց թառած, կամ մանիկյուր անելուց կարծում եք, որ եթե դիակ են կորցնում ու մեկի դիակը ձեռի հետ տալիս են ուրիշին, մենք պիտի լռենք, որ հանկարծ հեղափոխական արժեքները չսասանվեն ու հեղափոխության վրայից թավիշը չթափվի, այ էդտեղ էլ դուք եք փիս ձեւով սխալվում։

Ի դեպ, երեկ արդեն ահազանգ ստացա, որ տատիկի կորած դիակը էս ընթացքում միակ դեպքը չի եղել: Էս պահին ճշտում եմ մանրամասներն ու հանգամանքները: Եթե հաստատվեցին, սպասեք նոր տեղեկատվության: Դե դուք էլ այփադների դիմաց նստած, «նա ստարտ» սպասեք, որ «հուժկու» հակահարված տաք ինձ ու ձեր մաս-մեդիաներում գրեք`«Տեսեք, թե Պերմի տարածաշրջան Տուպիցա գյուղի մեր հայրենակիցը ինչպիսի ջախջախիչ հարված է հասցրել Նաիրա Զոհրաբյանին»: Ամենաշատը ինձ զվարճացնում են նման վերնագրերով «ջախջախումները»:

Ի դեպ, Տուպիցա գյուղ կա, ինչպես եւ կա` Խրենովո անվամբ գյուղ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանում Բայդենի COVID-19-ի վերաբերյալ օրենքը անվանում են քաղաքական մանիպուլյացիա
Չինաստանի հետ կապված օրինագծի բովանդակությունը խեղաթյուրում է փաստերը։․․․
Բացահայտվել են գումարի դիմաց կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես` պարզվել է, որ Ա. Ջ.-ն, չցանկանալով կորոնավիրուսային հիվանդության դեմ…
ԱՀԿ-ն կոչ է անում Չինաստանին հրապարակել COVID-19 համավարակի առաջացման վերաբերյալ բոլոր առկա տեղեկությունները
ԱՀԿ-ի ներկայացուցիչներն ասում են, որ նման տեղեկատվությունը կարեւոր օղակ է COVID-ի ծագման հետաքննության մեջ եւ պետք է անհապաղ տրամադրվեր․․․
Չեմ կարծում՝ կովիդի գործով կալանավորվածները կխոչընդոտեին քննությանը․ Անահիտ Ավանեսյան
Ավանեսյանի խոսքով՝ ինքը պատրաստ կլինի գնալ հարցաքննության, եթե հրավիրվի հարցաքննության․․․
Կորոնավիրուսի ժամանակ ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ» –ի փոխտնօրենը
«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լիլիա Հակոբյանը կորոնավիրուսի ժամանակ եղել է հիվանդանոցի ավագ բուժքույրը...
Կորոնավիրուսի տարածման շրջանում չարաշահումների գործով անցնող 8 բուժաշխատող ազատ է արձակվել
Այդ բուժաշխատողները «Մեդլայն» բժշկական կենտրոնի…
Ամենաշատ