News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հուլիսի 1-ին Հայկական ԱԷԿ-ը կանգնեց հերթական պլանային կանխարգելիչ վերանորոգմանը։ Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վրա աշխատանքները կտևեն 65 օր: Միջոցառումներն իրականացվում են ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման և արդիականացման շրջանակներում՝ կայանի արդյունավետությունն ու հուսալիությունը բարձրացնելու նպատակով:

«Սա պլանային անջատում է, որի ընթացքում կկատարվի ռեակտորի միջին նորոգում, տեղեկատվահաշվողական համակարգի փոխարինում նոր և ավելի ժամանակակից համակարգով,  կարգավորման և փոխհատուցման կասետների (АРК) շարժաբերների զննում, ինչպես նաև առաջին կոնտուրի հիմնական սարքավորումների մետաղի հսկողություն», - ասաց Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը:

Հայկական ԱԷԿ-ը պլանային կանխարգելիչ վերանորոգումը համատեղում է կայանի արդիականացման և անվտանգության հետագա բարձրացման հետ, քանի որ աշխատանքների մեծ մասը հնարավոր է իրականացնել միայն բլոկի կանգնեցման պայմաններում: «Ֆիզիկապես բոլոր հիմնական գործողությունները կկատարենք 2021 թ-ին, ընթացիկ տարին օգտագործվելու  է ռեակտորի ակտիվ գոտու հովացման վթարային համակարգի արդիականացման նախապատրաստման և ռեակտորի կորպուսի մետաղի վերականգնողական թրծման համար, ինչը թույլ կտա 80-85% վերականգնել ռեակտորի մետաղական ծածկոցի ելակետային բնութագրերը: Սա կարևոր գիտատար աշխատանք է կայանի անվտանգության աստիճանի բարձրացման համար », - ասաց Յուրի Սվիրիդենկոն, Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի ռուսական կողմի ղեկավար:

Նշենք, որ 2019 թվականին անցկացվել են աշխատանքներ ռեակտորի արտադրամասում, իրականացվել է մեքենայական արտադրամասի սարքավորումների համապարփակ արդիականացում և փոխարինում, ավարտվել է համակարգերի և սարքավորումների նախագծումը, հետազոտվել է ռեակտորի իրանը: Բացի այդ, կայան է մատակարարվել անհրաժեշտ սարքավորումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթի գներն առաջին եռամսյակն ավարտել են ուժեղ աճով
Մարտին Brent-ը թանկացել է 4,6%-ով, WTI-ն՝ 6,3%-ով...
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Ամենաշատ