News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Տավուշի մարզի Պառավաքար համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Պառավաքար համայնքի ղեկավարը, 2002թ.-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, ի պաշտոնե տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող, 10.358.821 ՀՀ դրամ կադաստրային արժողությամբ գույքի մասին, նշված անշարժ գույքի շուկայական արժեքի մասին տեղեկություններ ստանալու նպատակով 2015թ. ապրիլի 18-ին համապատասխան հարցում է կատարել ՀՀ տարածքում անշարժ գույքի գնահատում իրականացնող լիցենզավորված ՍՊ ընկերությանը, որի տնօրենը 2015թ. ապրիլի 20-ին կազմել է 10.358.821 ՀՀ դրամ կադաստրային արժողությամբ, փաստացի 8.720.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը, այնուհետև համայնքի ղեկավարին տրամադրել գնահատման հաշվետվությանն ի լրումն գրությունն այն մասին, որ նշված անշարժ գույքի շուկայական արժեքը, 20.04.2015թ. դրությամբ, կարող է կազմել 1.150.000 ՀՀ դրամ:

Այնուհետև, 2017թ. հոկտեմբերի 23-ին իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ համայնքի ղեկավարը կազմակերպել և անցկացրել է համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի աճուրդով վաճառք՝ լոտի մեկնարկային գին սահմանելով էականորեն նվազ՝ 1.150.000 ՀՀ դրամ: Արդյունքում աճուրդով հաղթող է ճանաչվել վերջինիս եղբորորդին, որը 2017թ. հոկտեմբերի 23-ի դրությամբ փաստացի 8.720.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը ձեռք է բերել 1.265.000 ՀՀ դրամով,  որի արդյունքում համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Պառավաքար համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վլադիմիր Վարդանյանը՝ իր ու Մհեր Սահակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին
Ես քայլ չեմ արել դեպի պատգամավորը, ես մնացել եմ այն հատվածում, որտեղ սովորաբար նստում եմ...
Մհեր Սահակյանը մոտեցել է Վլ. Վարդանյանին, ինչ-որ առարկայով հարվածել, վերջինս վայր է ընկել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
2023թ. մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովից ահազանգ, այնուհետև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորից ՀՀ ՆԳՆ...
Խաչատուրյան քույրերի հորը հետմահու կդատեն սեռական բռնության եւ պոռնոգրաֆիկ նյութեր պատրաստելու համար
Մոսկվայի Բուտիրսկի դատարանը գրանցել է Միխայիլ Խաչատուրյանի դեմ գործը․․․
Պետերբուրգում առգրավվել է ավելի քան 200 կգ կոկաին
Նրա խոսքով՝ ոստիկանությանը հաջողվել է կասեցնել միջազգային թմրանյութերի խմբի գործունեությունը․․․
Դատախազությունը Թրամփին մեղադրում է գործարար ոլորտում խարդախության ավելի քան 30 դրվագով․ CNN
Դատախազներն արդեն կապ են հատատել Թրամփի իրավաբանների խմբի հետ․․․
Էկվադորում սողանքի զոհերի թիվը հասել է 17-ի
Էկվադորի կենտրոնական մասում սողանքի զոհերի թիվը հասել է 17 մարդու...
Ամենաշատ