News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 07
USD
485.18
EUR
575.37
RUB
6.62
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, այսօր՝ հուլիսի 2-ին, քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով իր պաշտպանների եւ ՀՀ դատախազության բողոքները։

Դատախազությունը բողոքարկել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Վերաքննիչ դատարանից պահանջելով բեկանել այն եւ կալանավորել Ծառուկյանին։

Ծառուկյանի պաշտպաններն էլ երկու բողոք են ներկայացրել, որից մեկը վերաբերում է հիմնավոր կասկածին։ Պաշտպանական թիմը գտնում է, որ դատարանին որեւէ ապացույց չկա ներկայացված, որը կհիմնավորի, որ Ծառուկյանն առնչություն ունի այդ քրեական գործի հետ։

Երկրորդ բողոքն էլ վերաբերում է վարույթի օրինականությանը, որ, ըստ պաշտպանների, ի սկզբանե այդ քրեական գործը պետք է քննվեր Հատուկ քննչական ծառայությունում, այլ  ոչ թե Ազգային անվտանգության ծառայությունում։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը չի ներկայանալու դատարան, քանի որ վարակված է կորոնավիրուսային հիվանդությամբ։ Նրա պաշտպաններից Էմին Խաչատրյանը երեկ NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ Ծառուկյանն ունի նաեւ ջերմություն, ստանում է բուժում։ Նա նաեւ հայտնել էր, որ դատարանին պատրաստվում են ներկայացնել Ծառուկյանին վերաբերող բժշկական թղթեր, որպեսզի դատարանը նրա բացակայությունը հարգելի համարի։

Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդությամբ է վարակվել նաեւ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Նա իրեն առաջարված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է ապօրինի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծառուկյանին մեղսագրվող արարքում հիմնավոր կասկածը կա. Վերաքննիչի որոշումը
Դատարանի պատճառաբանությունը կոնկրետ հանգամանքի է առնչվում, որն իրավաչափ չէ, բայց եթե մերժել են մեր բողոքները…
Իշխանությունն ակնհայտորեն ահաբեկված է Գագիկ Ծառուկյանի հեղինակությունից․ Գեւորգ Պետրոսյան
Ամբողջ ազգին սարքել է դիմակահանդեսի մասնակից, իրենք իրենց ընտանիքներով հաճույք են անում, կիլոներով սև իկրա․․․
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ վարույթ է հարուցել. Զբաղվել է ձեռնարկատիրությամբ
Նախատեսված անհամատեղելիության պահանջները խախտելը նրա լիազորությունների դադարեցման կամ նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք է...
Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից. Հայտարարություն
Ես իմ քաղաքական գործունեությամբ շատ հաճախ եղել եմ խորը սոցիալական լարվածության մեջ գտնվող լայն զանգվածների եւ իշխանության միջեւ բալանսավորող, մեղմացնող կամուրջ...
Մեզ չեն լռեցնելու. սա բումերանգի էֆեկտ է ունենալու. Շաքե Իսայան
Մենք պատրաստ ենք և անգամ այդ պարագայում, երբ նրանք ստիպված կլինեն ամբողջ խմբակցության պատգամավորների նկատմամբ քրեական․․․
Ինչո՞ւ Ծառուկյանի վերաբերյալ գործը հետ ուղարկեցիք. հարց՝ դատավոր Պապոյանին
Դռնփակ դատական նիստի հետ կապված ինձ հարցեր եք ուղղում…