News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը


ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 2-ի նիտում հավանություն  տվեց Հայաստանի եւ Ղազախստանի կառավարությունների միջև Հայաստան նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նխարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ Համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի  և Ղազախստանի միջև նավթամթերքների առաքման ոլորտում համագործակցության հետաքրքրվածությամբ:

«Համաձայնագրով նախապես համաձայնեցված անվանացանկով և չափաքանակներով ԵԱՏՄԱՏԳԱԱ 27 խմբում դասակարգվող ապրանքների Ղազախստանից Հայաստան առաքումը ազատվում է մաքսատուրքի գանձումից:

Համաձայնագրով կողմերի իրավասու մարմինները՝մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը կազմում են հաջորդ տարվա Հայաստանի Հանրապետությունում Ապրանքների ներքին սպառման արտադրության, ներմուծման և արտահանման հաշվեկշիռը ՀՀ տարածքում, իսկ միջգերատեսչական արձանագրության կնքմամբ հաստատում են Ղազախստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն առաքվող ապրանքների ցանկը»:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հավելեց, որ սրանով հնարավորություն է տրվելու, որ ղազախական վառելիքը որոշակի ավելի բարելավված պայմաններով ներկրվի Հայաստան. «Դա մեր վառելիքի շուկայում որոշակի մրցակցության հնարավորություն է ստեղծելու: Այսինքն սա ազդելու է Հայաստանում բենզինի շուկայի վրա»:

ՏՄՊՊՀ նախագահ գեղամ Գեւորգյանն էլ նկատեց, որ սրանով կդիֆերսիֆիկացնեն շուկան, կհայտնվեն նոր խաղացողներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ փոխնախարարը Միջպետական ավիացիոն կոմիտեի ղեկավարին է ներկայացրել քաղավիացիայի ոլորտում խնդիրները
Հանդիպման ավարտին Արմեն Սիմոնյանը ՄԱԿ-ի կողմից պարգևատրվել է մեդալով…
«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանին առաջարկել է դադարեցնել կաթնամթերքի մատակարարումը ՌԴ
Մարտի 20-ից 24-ը Հայաստանի կաթի վերամշակման ձեռնարկությունների տեսչության արդյունքները քննարկվել են մարտի 31-ին ՌԴ եւ ՀՀ ․․․
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 31-ին, կազմել է...
ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկվել են ԱՍՀ նախարարության 2024թ․ բյուջետային ծախսերի ծրագրերը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2024թ․ բյուջետային ծախսերի արդյունավետության ու քաղաքացիական հասարակության...
Կպարզեցվեն ներդրումային ծրագրեր իրականացնող տնտեսվարողների համար մաքսատուրքից ազատելու ընթացակարգերը
Ըստ հիմնավորման, կառավարության 2021 թ. համապատասխան որոշմամբ հաստատվել էր ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման...
Քննարկվել են Հայաստանի և Ուկրաինայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հարցեր
Առանձին անդրադարձ է կատարվել Տնտեսական համագործակցության հայ-ուկրաինական...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ