News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Չինաստանի իշխանությունները ծայրաստիճան դժգոհ են եւ բողոք են արտահայտում Վաշինգտոնի միակողմանի գործողությունների դեմ Չինաստանում Հոնկոնգում ազգային անվտանգության մասին օրենք ընդունելու պատճառով՝ ներառյալ պատժամիջոցների ճնշման ավելացումը, ինչպես նաեւ առեւտրի եւ տնտեսական առավելությունների վերացումը այս հատուկ վարչական շրջանի համար: Այս մասին հայտարարել է Չինաստանի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հոնկոնգում ազգային անվտանգության մասին օրենքն իրադարձություն է, որը վերաբերում է բացառապես մեր երկրի ներքաղաքական խնդիրներին: Աշխարհի ոչ մի պետություն իրավունք չունի դրան միջամտելու: Չինաստանը վճռական բողոք է հայտնում այսպես կոչված պատժամիջոցների կապակցությամ, որոնք ԱՄՆ-ն կիրառել է Հոնկոնգի նկատմամբ»,- ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ։

Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ Պեկինի կենտրոնական կառավարությունը «հաստատակամ կերպով կհետեւի «մեկ երկիր՝ երկու համակարգ» սկզբունքին եւ կդիմադրի միջամտությանը հոնկոնգյան հարցին»: «Մենք շարունակելու ենք ռազմավարական միջոցներ ձեռնարկել հանուն Հոնկոնգի տնտեսական զարգացման, ժողովրդական բարեկեցության եւ բարգավաճման ավելացման»,- եզրափակել է Գաո Ֆենը:

Ինչպես երկուշաբթի հայտնել է ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը, ԱՄՆ-ն կասեցրել է արտոնյալ ռեժիմը Հոնկոնգի նկատմամբ։ Ըստ նրա՝ Վաշինգտոնը մտավախություն ունի, որ երկրի անվտանգության ապահովման համար կարեւոր տեխնոլոգիաները կարող են հայտնվել Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ձեռքում: Անցած շաբաթ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել էր, որ Սպիտակ տունը վիզային պատժամիջոցներ է կիրառում ՉԺՀ մի շարք ներկայացուցիչների նկատմամբ՝ այս հատուկ վարչական շրջանն «ազատությունից զրկելու» համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ