News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 2-ի նիստում վերաբաշխում կատարեց ԿԳՄՍ նախարարության բյուջեում եւ եւ ավելի քան 1,9 մլրդ դրամ հատկացրեց կապիտալ տարբեր ծախսերի:

Հարցը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ով նշեց, որ այս նախագծով նախատեսվում է, որ շինարարական նորոգման աշխատանքներ կիրականացվեն 7 քոլեջներում, 10 ավագ դպրոցների արդիականացմանը գումարներ կհատկցվեն,4 ավագ դպրոցի մասնակի կամ ընդհանուր նորոգում տեղի կունենա, թվով 30 հիմնական կամ միջնակարգ դպրոցների շենքային պայմանների բարելավման աշխատանքներ տեղի կունենան, որոնց թվում են խոցելի երեխաների սոցիալական ներդրման նպատակով թեքահարթակների կառուցում, սանհանգույցների նորոգում, աջակցման սենյակների կառուցում, մեկ դպրոցի վերակառուցում, մեկ մասնագիտական դպրոցի կառուցում, Հայաստանի պատմության թանգարանի ջեռուցման եւ օդափոխման համակարգերի տեղադրման աշխատանքներ, Սուդուկյանի անվան թատրոնի կաթսայատան նորոգում, Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տարբեր աշխատանքներ:

Բացի այդ 60 մլն 14 հազար դրամ հատկացվում է ՏԿԵ նախարարությանը եւ Երեւանի քաղաքապետարանին՝ Կարեն Դեմիրճյանի արձանի պատվանդանի պատրաստումն ու տեղադրումը իրականացնելու համար»,-ասաց նա:

Արայիկ Հարությունյանը նաեւ հավելեց, որ կրթության բարելավման ծրագրով 8 ավագ դպրոցներում ամբողջ թափով իրականացվում է շինարարություն. «2 դպրոցում կորոնավիրուսով պայմանավորված ընդհատումներ ենք ունեցել, բայց ավելի քան 80տոկոսի կատարում ունենք: Սեպտեմբերի 1-ին կունենանք 21 նոր նախակրթարան ամբողջ Հայաստանի տարածքում: Ամբողջությամբ նոր՝ իր կահույքով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ