News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր՝ հուլիսի 2-ին, ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի գործով դատական նիստը։

Նշենք, որ տեւական ժամանակ դատական նիստերը հետաձգվում էին՝ համավարակով պայմանավորված։

Այսօր դատարանում քննարկվելու է դատական նիստերը վերսկսելու հետ կապված հարցը։

Նշենք, որ նիստին գործով ամբաստանյալները ներկա չեն, ներկա են միայն նրանց պաշտպանները։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է։ Ըստ մամուլի տեղեկությունների, մեղադրանքի հիմքում Սերգո Կարապետյանի ցուցմունքն է։ Նա եւ Սերժ Սարգսյանն առերեսվել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում ռազմական ուղղաթիռների բախման հետեւանքով ինը մարդ է զոհվել
Կործանված ուղղաթիռները պատկանել են 101-րդ օդադեսանտային․․․
Հնդկաստանի տաճարում տախտակածածկի փլուզման հետեւանքով ութ մարդ է զոհվել
Փլուզման վայրում փրկարարները գտել են ութ զոհի, տասը մարդ փրկվել է․․․
Կինը տնից գումար է գողացել և գողության բեմականացում սարքել
Ընդ որում, դուռը բացել ու փակել էին հարմարեցված բանալիով՝ առանց վնասելու կողպեքը...
Իրանի քաղաքացին շինաշխատանքներ կատարելիս ընկել է 8 մետրից. նրա մոտ գրանցվել է սրտի կանգ, բայց կյանքը հաջողվել է փրկել
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական…
Հայտնաբերվել է ապօրինի ավազի հանք
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները...
Մեծ Բրիտանիայի կառավարությունը տասնյակ միլիարդավոր ֆունտ սթեռլինգներ է կորցրել խարդախության պատճառով
Պետական հաշվետվությունները ցույց են տալիս 2020/21 եւ 2021/22 ֆինանսական տարիներին ընդհանուր առմամբ 21 ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ