News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աշխարհում միլիարդատերերի թիվը պատմության մեջ առաջին անգամ ավելացել է՝ հասնելով 2825-ի եւ աճելով 8,5%-ով 2019 թվականին, իսկ նրանց հարստությունն ավելացել է 10,3%-ով մինչեւ 9,4 տրիլիոն դոլար: 2020 թվականին միլիարդատերերի թիվը կարող է ավելի շատ լինել, հաղորդում է «Վեստի»-ն՝ հղում անելով հարուստ մարդկանց դոսյեն կազմող Wealth-X ընկերությանը:

2019 թվականին միլիարդատերերի թիվն ավելացել է նախորդ տարվա անկումից հետո: Ամենից շատ միլիարդատերերի թիվն ավելացել է Չինաստանում, սակայն ԱՄՆ-ում նրանց թիվը նախկին պես ավելի շատ է:

Նրանց կարողության աճը հնարավոր է դարձել ֆինանսական շուկաների շնորհիվ՝ նշում է ընկերությունը:      

Տարածաշրջանների շրջանում առաջնորդում է Հյուսիսային Ամերիկան, որտեղ բնակվում է 834 միլիարդատեր 3,5 տրիլիոն դոլար կարողությամբ: Երկրորդ տեղում է Ասիան՝ իր 758 միլիարդատերերով, որոնց կարողությունը կազմում է 2,4 տրիլիոն դոլար:

Երկրների շրջանում առաջնորդում են նաեւ ԱՄՆ-ը (788 մարդ) եւ Չինաստանը (342 մարդ):

Միլիարդատերերի թվով քաղաքների շրջանում առաջին տեղում է Նյու Յորքը, որտեղ բնակվում են 113 միլիարդատերեր 1 միլիարդ դոլար կարողությամբ: Երկրորդ տեղում է Հոնկոնգը (96 մարդ), երրորդ տեղում՝ Սան Ֆրանցիսկոն (77 մարդ):   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ