News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ունեմ հստակ առաջարկ իմքայլական բոլոր պատգամավորներին, որոնք սահմանադրության փոփոխություններին կողմ են քվեարկել երկու ընթերցումներում եւ պնդում են, թե իրենք օրենք չեն խախտել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան, «Հայրենիք» կուսակացության  անդամ Արսեն Բաբայանը:

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Կոչ ԱԺ 88 (+1) պատգամավորներին

Ինչպես արդեն տեղյակ եք երեք կուսակցությունները համատեղ հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին ներկայացնելով փաստական տվյալներ այն մասին, որ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների եւ բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց կողմից յուրացվել է իշխանությունը, տապալվել սահմանադրական կարգն ու թույլ տրվել լիազորությունների անցում։

Այս ընթացքում իմքայլական բազմաթիվ պատգամավորներ իրենց հարցազրույցներում պնդել են, թե երկու տարվա ընթացքում իրենք օրենքներ չեն խախտել։

Իհարկե բոլորս էլ գիտենք, որ այդ պնդումները միայն ծիծաղ են առաջացնում։

Այսպիսով ունեմ հստակ առաջարկ իմքայլական բոլոր պատգամավորներին, որոնք սահմանադրության փոփոխություններին կողմ են քվեարկել երկու ընթերցումներում եւ պնդում են, թե իրենք օրենք չեն խախտել։

Առաջարկում եմ տալ հրապարակային խոստում-հայտարարություն հետեւյալ բովանդակությամբ.

ես, պատգամավոր (օրինակ՝ Լիլիթ Մակունցս) հրապարակային խոստանում եմ, որ՝

1. այն դեպքում, երբ Հրայր Թովմասյանը, Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը կամ Հրանտ Նազարյանը միջազգային որեւէ դատարանի միջոցով հաղթեն Հայաստանի Հանրապետությանը եւ դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցնի նրանց վճարել որեւէ փոխհատուցում կամ վնասների հատուցում, ապա պարտավորվում եմ ինքս վճարել այդ փոխհատուցումներն ու վնասները։ Եթե փոխհատուցման ու վնասների հատուցման գումարի չափը կգերազանցի իմ ամբողջ ունեցվածքի չափից, ապա պարտավորովում եմ հատուցել իմ ուեցած ողջ գույքի չափով։

2. Այն դեպքում, երբ միջազգային որեւէ դատարան կկայացնի 1-ին կետում նշված որոշումը, եւ ես այդ պահին զբաղեցնլիս կլինեմ որեւէ պետական (հանրային, համայնքային պաշտոնյա կամ ծառայող) պաշտոն, ապա անմիջապես կներկայացնեմ հրաժարական։

Հարգելի լրագրողներ, խնդրում եմ հնարավոր բոլոր առիթների դեպքում իմքայլական պատգամավորներին հարցնել, թե արդյո՞ք պատրաստ են անել այս խոստում-հայտարարությունը, եթե այո, ապա թող հրապարակային հնչեցնեն։  

Հիմա պարզ կդառնա, թե այդ պատգամավորներից որոնք են հավատում, որ օրենք չեն խախտել։

Որպես այս հակասահմանադրական գործողությունների լիազոր ներկայացուցիչ առաջին հասցեատեր նշում եմ Վահագն Հովակիմյանին եւ սպասում նրա հրապարակային խոստում-հայտարարությանը։

Հ.Գ. գեթ մեկ անգամ ազնիվ եղեք ժողովրդի ու պետության հետ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ մասնագիտական որակներից, շատ բարեխիղճ անձինք արատավորվելու են. Սիրանուշ Սահակյանը ՍԴ նոր անդամների մասին
Սա նշանակում է, որ այն դատավորները, ում իրավունքների խախտում կարձանագրվի, պետք է իրավական եւ փաստացի վերականգնվեն իրենց…
ՍԴ ճգնաժամը ստեղծել է իշխող քաղաքական ուժը իր ապօրինի քայլերով․ Ռուբեն Մելիքյան
Այո, այս հակասահմանադրական ճանապարհով ՍԴ գործունեությունը խափանելու, դատավորներին ապօրինաբար․․․
Եթե որեւէ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ի վրա հնարավոր է ճնշում գործադրել, ես այդ մարդկանց ցանկում չեմ. Բադասյան
Ես մի փոքր զարմացած էի, որ դիմումատուները ՄԻԵԴ-ից միջանկյալ միջոց կիրառելու իրենց դիմումով փորձում էին հասնել փաստացի նրան, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ էին մտնել կամ կասեցվեին...
Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան
Չորս շաբաթ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկերաձգելու իր մտադրության մասին, ես այս...
ՄԻԵԴ-ն ասաց, որ այս դեպքերի համար միջոց չի կիրառում, եւ ես դրա համար խրախճանքի առիթ չեմ տեսնում․ Ալվինա Գյուլումյան
Դատարանն ասում է, որ առանց դրա էլ է հնարավոր վերականգնել մեր իրավունքը ցանկացած․․․
Մեզ չեն լռեցնելու. սա բումերանգի էֆեկտ է ունենալու. Շաքե Իսայան
Մենք պատրաստ ենք և անգամ այդ պարագայում, երբ նրանք ստիպված կլինեն ամբողջ խմբակցության պատգամավորների նկատմամբ քրեական․․․
Ամենաշատ