News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական եւ դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Մարաթուկ մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից առանձնապես խոչոր չափերով վատնում կատարելու մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Մարաթուկ մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը, 2013թ. հունվարի 14-ին ստանձնելով նշված պաշտոնը, ձեռք բերելով կազմակերպական, տնօրինչական եւ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի կարգավիճակ՝ առանձնապես խոշոր չափերով համայնքային դրամական միջոցները շարունակաբար վատնելու եղանակով հափշտակելու միասնական դիտավորությամբ, վորոհիշյալ կազմակերպության տարբեր հաստիքների հրամանագրել է իր ազգականներին եւ նրանց կողմից աշխատանքի չհաճախելու, գործառութային պարտականությունները չիրականացնելու պայմաններում, օգտագործելով իրեն վստահված գույքի նկատմամբ ունեցած լիազորությունները, գլխավոր հաշվապահին կարգադրել է հաշվարկել եւ յուրաքանչյուր ամիս սահմանված աշխատավարձի չափով գումարային փոխանցում կատարել վերջիններիս բանկային հաշվեհամարին՝ Երեւան համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 6.531.934 ՀՀ դրամի գույքային վնաս։  

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Մարաթուկ մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում ռազմական ուղղաթիռների բախման հետեւանքով ինը մարդ է զոհվել
Կործանված ուղղաթիռները պատկանել են 101-րդ օդադեսանտային․․․
Հնդկաստանի տաճարում տախտակածածկի փլուզման հետեւանքով ութ մարդ է զոհվել
Փլուզման վայրում փրկարարները գտել են ութ զոհի, տասը մարդ փրկվել է․․․
Կինը տնից գումար է գողացել և գողության բեմականացում սարքել
Ընդ որում, դուռը բացել ու փակել էին հարմարեցված բանալիով՝ առանց վնասելու կողպեքը...
Իրանի քաղաքացին շինաշխատանքներ կատարելիս ընկել է 8 մետրից. նրա մոտ գրանցվել է սրտի կանգ, բայց կյանքը հաջողվել է փրկել
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական…
Հայտնաբերվել է ապօրինի ավազի հանք
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները...
Մեծ Բրիտանիայի կառավարությունը տասնյակ միլիարդավոր ֆունտ սթեռլինգներ է կորցրել խարդախության պատճառով
Պետական հաշվետվությունները ցույց են տալիս 2020/21 եւ 2021/22 ֆինանսական տարիներին ընդհանուր առմամբ 21 ․․․
Ամենաշատ