News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 16
USD
522.48
EUR
632.67
RUB
7.06
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Համաճարակային իրավիճակն ու հակահամաճարակային գործողությունները Հայաստանում խիստ մտահոգիչ են և խոսքն ամենևին էլ թվային ցուցիչների մասին չէ, թեպետ այդտեղ էլ ամեն ինչ հստակ չէ։ Հետազոտվողների, վարակակիրների և հիվանդների թվային արտահայտումը բարցաձակ չէ։

Մենք հետազոտվածների թվից ենք հայտնաբերում օրական 700-ից ավել դրական դեպք, իսկ իրողությունն այն է, որ վիրուսի վերահսկելիությունն, այդ թվում տարածքային առումով, այլևս մեր կառավարությունը բաց է թողել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ Դեղագործության կառավարման ամբիոնի դասախոս Արուսյակ Պողոսյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Համաճարակային իրավիճակն ու հակահամաճարակային գործողությունները Հայաստանում խիստ մտահոգիչ են և խոսքն ամենևին էլ թվային ցուցիչների մասին չէ, թեպետ այդտեղ էլ ամեն ինչ հստակ չէ։ Հետազոտվողների, վարակակիրների և հիվանդների թվային արտահայտումը բարցաձակ չէ։

Մենք հետազոտվածների թվից ենք հայտնաբերում օրական 700-ից ավել դրական դեպք, իսկ իրողությունն այն է, որ վիրուսի վերահսկելիությունն, այդ թվում տարածքային առումով, այլևս մեր կառավարությունը բաց է թողել։

Վերահսկողությունը համավարակի տեսանկյունից ունի մի քանի ասպեկտ։

1. Վերահսկողությունը տարածքային տեսանկյունից, որն ըստ էության վիրուսի օջախների հայտանբերումն  ու տարածքի կառավարելիությունն է։

2. Վերահսկողություն համավարակի թվերի և բուժման հնարավորությունների հարաբերակցության տեսանկյունից, որի մեջ մտնում է բուժհիմնարկների մահճակալային ֆոնդ, տնային խնամքի հիվանդներին սպասարկելու ռեսուրս և այլն։

3. Վերահսկողությունը, որն ուղղակիորեն կապված չէ համավարակի հետ, սակայն ունի ազդեցության գործոններ, ինչպես օրինակ սոցիալական, տնտեսական բաղադրիչները։

Վերահսկողության ուղղակի ասպեկտների մասով կարող ենք փաստել, որ ունենք տապալում։

Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից անգամ այնպիսի հաստատություններում ինչպիսին են տուն-ինտերնատները։

Անթույլատրելի էր այն իրավիճակը, որը հիմա կա մեծահասակների խնամքով զբաղվող հաստատություններում՝ բազմաթիվ հիվանդներ ու մահեր։ Սա նշանակում է, որ նույնիսկ սահմանափակ և հսկելիության տեսանկյունից բարդություն չներկայացնող հաստատություններում, ամենախոցելի խմբում գտնվողների նկատմամբ կա ոչ պատշաճ հոգածություն և կազմակերպչական ու կառավարչական մե՜ծ բաց։

Ցավալի է առնվազն, եթե նույնիսկ բացառենք սրա հանցավորությունը։

Այսպիսի առանձին ոլորտների ուսումնասիրությունները թույլ են տալիս պատկերացում կազմել համավարակի իրական թվերի, բացթողումների և անհրաժեշտ, բայց այդպես էլ չկայացված որոշումների մասին։

Չկա քայլերի հաջորդականության տրամաբանություն։ Պարբերաբար տարբեր ծավալներով գործարկվող լոքդաունները(հիմնական PR կոմպոնենտներով) հարցի լուծում չեն։ Դրանք միայն մակերսային ապահովության մասին վկայող միջոցառումներ կարող են դիտվել։

Թվային կանխատեսումներին   համարժեք արձագանք գտնել էլ դժվար է։

Հասարակության մեջ վախի և քաշաքացիների մեղավորության կանխավարկածը ևս ի զորու չէ լինելու մեզ դուրս բերել այս ծանրահեղ ծանր վիճակից։

Հասկանալի է, որ կառավարության և ոլորտի պատասխանատուներն այսպիսով պատասխանատվության այլընտրանքային աղբյուրներ են փնտրելու։

Ակնհայտ է՝ ներկայումս ձեռնարկվող քայլերը (դիմակ, ալկոգել, սպառնալիքներ) բավարար չեն։

Հիմա, վիճակը գնահատելով, որոշումները պիտի լինեն արդեն իսկ ծայրահեղ։ Քանզի իրավիճակն այլևս ուղղված չէ կանխարգելմանը, այլ պիտի ուղղված լինի վերականգնմանը։

Վերականգնելն էլ լինելու է բարդ, ուստի գործողությունները ոչ թե օր, այլ ժամ առաջ է պետք սկսել, մինչդեռ կառավարության միջոցառումները դեռ այնպիսին են, ինչպիսիք պետք է լինեին համավարակի ամենասկզբնական շրջանում։

Թեպետ էլ ի՞նչ լինի, որ լավ պատկերացնենք աշխատանքի թափթփվածության աստիճանը, եթե նույնիսկ դիակներ են կորում: Գուցե մինչ ա՞յս էլ մարդիկ հուղարկավորել են ոչ իրենց հարազատներին, ով իմանա»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դելիում կարանտինը երկարաձգվել է չորրորդ անգամ
Մենք չենք ցանկանում կորցնել այն, ինչին հասել ենք վերջին մի քանի օրվա ընթացքում...
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7282 քաղաքացու…
Չինաստանը «փակում է» Էվերեստը կորոնավիրուսի տարածման մտավախությունների պատճառով
Էվերեստի բազային ճամբարից տարհանվել է ավելի քան 30 մարդ քովիդի կասկածանքով...
Բրազիլիան դադարեցնում է Հնդկաստանի հետ ավիահաղորդակցությունը
Բացի այդ, Բրազիլիա թռչող ինքնաթիռ չեն կարողանա նստել այն ճանապարհորդները, որոնք նախորդ երկու շաբաթվա ընթացքում Հնդկաստանում են եղել․․․
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 282 նոր դեպք, մահացել է 16 մարդ
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ…
Խորվաթիան Եվրամիությունում առաջինն է փորձարկել քովիդ-անձնագրերը
Առեւտրային գործակալությունը, որը պատասխանատու է տեխնիկական լուծման մշակման համար, հաջողությամբ փորձարկել է կենտրոնական թվային տերմինալը․․․