News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երբ իշխանության էր գալիս մի մարդ, որն օրինագիծ էր բերել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, ՀԱՊԿ-ը համարել էր անիմաստ կառույց, իսկ ապրիլյան քառօրյա պատերազմի մեղավոր հռչակել էր Ռուսաստանին, արդեն պետք էր գիտակցել, որ Նավալնու նման հայատյաց նացիոնալիստը մի օր էլ հայտնվելու է Հանրայինի եթերում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Երբ իշխանության էր գալիս մի մարդ, որն օրինագիծ էր բերել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, ՀԱՊԿ-ը համարել էր անիմաստ կառույց, իսկ ապրիլյան քառօրյա պատերազմի մեղավոր հռչակել էր Ռուսաստանին, արդեն պետք էր գիտակցել, որ Նավալնու նման հայատյաց նացիոնալիստը մի օր էլ հայտնվելու է Հանրայինի եթերում։ Հասկանալի է, որ դա ոչ միայն ռազմավարական գործընկերոջ, այլև մեր ազգային ու պետական շահի նկատմամբ արհամարհանքի դրսևորում է, ընդորում՝ հաշվարկած դրսևորում։ Եվ սա դեռ ընդամենը   «ծաղիկներն» են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ