News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային կենտրոնը նոր շենք ու կլինիկա ունի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, ով նաեւ լուսանկարներ է հրապարակել:

Նա, մասնավորապես, նշել է. «Անցած տարի որոշ ընդդիմադիր գործընկերներ դժգոհում էին շների պահման ու վնասազերծման «անմարդկային» պայմաններից: Վիճակը բավարար չէր, իհարկե, բայց նոր կլինիկան այդ ժամանակ դեռ կառուցվում էր, իսկ կենտրոնի մասնագետներն աշխատում էին փաստացի «դաշտային պայմաններում»:

Հիմա կլինիկան պատրաստ է՝ ընդլայնվելու պլաններով: Քաղաքապետ Հայկ Մարությանը այցելել է կենտրոն՝ ծանոթանալու աշխատանքի պայմաններին:

Նոր կլինիկայում կա մասնավորապես՝

-Կենդանիների պահման կարանտինային գոտի

-Կացարան

- Ժամանակակից պայմաններով հագեցած վիրահատարան

Անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային ծրագրի առաջին փուլով կենդանիները հավաքվում են, ստերջացվում եւ վերադարձվում նախնական բնակության վայրերը: Երկրորդ փուլով հաշվառվում են եւ չիպավորվում (sic!) տանը պահվող կենդանիները, որպեսզի վերահսկվի պոպուլյացիան:

-Կարեւոր. քաղաքային իշխանությունը մտադիր է կիրառել կենդանու պահման համար նախատեսված տարեկան 5000 դրամ տեղական տուրքի համաներում (որը հիմա էլ փաստացի չի գանձվում), պայմանով, որ կենդանասերները եւ կենդանատերերը կգրանցեն իրենց սիրասուն խնամյալներին»:

Տպել
Ամենաշատ