News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 2-ին Տավուշի մարզի բնակիչ, 46-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է գործարանային արտադրության ինքնաձիգ ու 9 մմ տրամաչափի տասնմեկ փամփուշտ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։

Մասիսի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Այնթապ գյուղի բնակիչ, 47-ամյա մի տղամարդ բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ հոր որսորդական հրացանն ու տարբեր տրամաչափի 70 փամփուշտ, որոնք գտել է տան տանիքում։

Արարատի մարզի Նարեկ գյուղում բնակվող 35-ամյա մի տղամարդ ոստիկանության Արտաշատի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարը ջնջված «Կարաբին» տեսակի հրազեն եւ 150-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտներ՝ մի մասը ժապավենի վրա ամրացված։ Դալար գյուղի բնակիչներից մեկը եւս Արտաշատի բաժնում կամավոր հանձնել է «Կարաբին» տեսակի հրազեն՝ հայտնելով, որ այն ձեռք է բերել տարիներ առաջ։

Բյուրեղավանի բնակչուհիներից մեկը ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքում կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնուն պատկանած նռնակն ու տարբեր տրամաչափի 240-ից ավելի փամփուշտ։

Արմավիրի մարզի բնակիչներից մեկը զանգել է ոստիկանության Արմավիրի բաժին ու հայտնել, որ քաղաքի չգործող կաթի գործարանի մոտ հրազեն է թողել։ Քաղաքացու հայտնած վայրում Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են գործարանային համարը ջնջված հրացան, ականանետի ական ու 40-ից ավելի փամփուշտ։

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաեւ ոստիկանության Վաղարշապատի բաժնում։ Լուսագյուղի բնակիչներից մեկը բաժին է բերել տանիքում գտած «ՏՕԶ» տիպի հրացանը, ինքնաձիգի փամփշտատուփ, նռնակի պայթուցիչ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Ջրարբի գյուղի բնակիչներից մեկն էլ ոստիկանության Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է խորդանոցում գտած ինքնաշեն ատրճանակ, որն, ըստ նրա՝ պատկանել է հանգուցյալ հորը։

Մյասնիկյան գյուղում բնակվող 52-ամյա մի տղամարդ էլ ոստիկանության Բաղրամյանի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով իտալական արտադրության ատրճանակ, պայթուցիչներով նռնակներ ու տարբեր տրամաչափի 90-ից ավելի փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ պատկանել են հանգուցյալ ընկերոջը։

Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Երեւանի բնակիչ, 40-ամյա մի տղամարդ բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարը ջնջված հրացան ու փամփուշտներ։

Ոստիկանության Մաշտոցի բաժնում տարբեր տեսակի նռնակներ, նռնակի պայթուցիչներ ու փամփուշտներ է կամավոր հանձնել Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներից մեկը։

«ՏՕԶ» տիպի հրացանը, «Ֆ 1» նռնակն ու ինքնաձիգի 83 փամփուշտը ոստիկանության Էրեբունու բաժնում կամավոր հանձնել է Երեւանի մի բնակիչ՝ Էրեբունու բաժնի անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ