News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բրիտանացի դատավորը հրաժարվել է Վենեսուելային տրամադրել Անգլիայի բանկի պահոցում ավելի քան 1 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու հսկողությունը ՝ որոշելով, որ ապօրինի կլինի այն փոխանցել նախագահ Նիկոլաս Մադուրոյին, քանի որ Մեծ Բրիտանիան նրան չի ճանաչում որպես երկրի նախագահ, հայտնում է AP-ը:

Մադուրոն պահանջել է ոսկին, որպեսզի միջոցներն ուղղի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին: Բայց Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը, որի կառավարությունը որպես երկրի օրինական ղեկավար Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին է ճանաչում, հրաժարվել է այն փոխանցել Մադուրոյի վարչակազմին:

Մադուրոյի կողմը ներկայացնող փաստաբանը խոստացել է բողոքարկել որոշումը՝ հայտարարելով, որ այն «ամբողջովին անտեսում է Վենեսուելայի իրական իրավիճակը»: «Մադուրոյի կառավարությունը լիակատար վերահսկում է Վենեսուելան եւ նրա վարչական հաստատությունները, եւ միայն նա կարող է ապահովել մարդասիրական օգնության եւ դեղերի բաշխումը, որոնք անհրաժեշտ են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ