News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Պատճառը, որը նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սոցիալական ցանցերի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու համար, սուտ է, գրում է Պենտագոնի նախկին աշխատակից Մայքլ Ռուբինը Washington Examiner-ում:

Էրդողանը նախօրեին հայտարարել էր, որ սոցիալական ցանցերը պետք է խստորեն վերահսկվեն այն բանից հետո, երբ նրա դստերն ու փեսային իբր վիրավորվել էին համացանցում։

Սակայն Ռուբինը կարծում է, որ իրական պատճառն այլ է: Նա հիշեցրել է հունիսի 28-ին YouTube- ում տեղադրված տեսանյութի մասին, որում Էրդողանը հանդիպել է ավագ դպրոցի 15 աշակերտների հետ, ում նա խորհուրդներ էր տալիս Տեսանյութի հրապարակումից հետո «դիսլայքերի» քանակը գերազանցել էր 10:1-ը, եւ նույնիսկ այն բանից հետո, երբ Էրդողանը գործարկեց ինտերնետ տրոլներին, 100․000 լայքի համեմատ կար մոտ 300,000 դիսլայք, տեսանյութը հեռացվել էր YouTube-ից: «Հենց այդ ժամանակ նա սպառնաց փակել սոցիալական ցանցերը Թուրքիայում, որոնք չեն վերահսկվում Թուրքիայի կառավարության կողմից»,- ասել է Ռուբինը:

Նրա խոսքով՝ այս միջադեպը վկայում է Էրդողանի եւ նրա իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պայքարի մասին՝ երիտասարդության կողմից աջակցություն ներգրավելու համար: Հարցումները ցույց են տալիս, որ թուրքական միլենիալների մոտ 60 տոկոսը դեմ է Էրդողանին՝ չնայած նրա վաղեմի ազդեցությանը դաստիարակության վրա կրթական դպրոցներում եւ համալսարաններում, ինչպես նաեւ՝ լրատվամիջոցներում։

«Թուրքիայի նախագահը հիասթափված է, եւ նա պատրաստ է անել այն, ինչ անում են բոլոր բռնապետները՝ ճնշել, այլ ոչ թե համոզել,- ասել է Ռուբինը: «Ոչ արեւմտյան լրագրողները, ոչ էլ դիվանագետները չպետք է ընկնեն Էրդողանի բողոքների ծուղակը: Նրա բռնապետական ​​տենդենցները ոչ մի կապ չունեն ընտանեկան պատվի հետ, այլ պայմանավորված են նրա էգոյով եւ գաղափարախոսությամբ»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. Էրդողանի իշխող կուսակցությանը աջակցությունը ռեկորդային ցածր մակարդակի է հասել
Ստամբուլում գործող Turkiye Raporu սոցիոլոգիական գործակալության ղեկավար Ջանա Սելչուքը նշել է, որ մարտին Էրդողանի կողմից Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնանկությունը բեկումնային պահ դարձավ ընտրողների համար․․․
Էրդողանի համախոհն առաջարկել է լրագրողին թունավորել ստրիխնինով՝ ՆԳՆ ղեկավարին քննադատելու համար
Twitter-ը ավարտել է Այդինի հաշվի հետաքննությունը․․․
Թուրքիան ցանկանում է 10 պատգամավորի զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդին
Առաջարկներում նշվում են ԺՀԿ-ի յոթ պատգամավորները եւ երեք օրենսդիր՝ քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցությունից...
ՄԻԵԴ. թուրք գրող Ահմեդ Ալթանի ազատության եւ ազատ կամարտահայտման իրավունքը խախտվել է
Ապա Ալթանին կրկնակի դատել էին եւ ավելի քան 10 տարվա ազատազրկման դատապարտել ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու համար:
Նախկին ծովակալների հայտարարության մեջ Էրդողանը ռազմական հեղաշրջման փորձի հոտ է զգացել
Ըստ Էրդողանի՝ հայտարարության հետեւում կանգնած են հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը եւ նրա առաջնորդը...
Ջո Բայդենի վարչակազմը Թուրքիային մեղադրել է «մարդու իրավունքների հետ կապված մի շարք լուրջ խնդիրների» պատճառով
Սկսած կամայական սպանությունների ու խոշտանգումների մեղադրանքներից եւ ավարտած...