News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիան ներողություն է պահանջում Ֆրանսիայից Միջերկրական ծովում թուրքական եւ ֆրանսիական նավերի միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո: Դրանից հետո Փարիզը ՆԱՏՕ-ի հետաքննություն էր խնդրել:

ՆԱՏՕ-ի անդամների միջեւ հարաբերությունները վատթարացել են Լիբիայում կոնֆլիկտի պատճառով, որտեղ Թուրքիան աջակցում է միջազգայնորեն ճանաչված կառավարությանն ու Փարիզին մեղադրում գեներալ Խալիֆա Խաֆթարին աջակցելու մեջ:

Ֆրանսիան հերքում է այդ աջակցությունն ու Թուրքիային մեղադրում ագրեսիվ պահվածքի համար:

«Ֆրանսիան պետք է մեզնից ներողություն խնդրի: Ֆրանսիան Լիբիայում սխալ կողմի է աջակցում»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն:

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը կառուցողական երկխոսության կոչ է արել Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ տարաձայնությունները լուծելու համար:

Դրանից հետո նա հայտարարել է, որ չի բացառում Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ