News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 12
USD
485
EUR
570.6
RUB
6.64
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Թուրքիայում դուք կարող եք լինել գեյ, եթե սատարում եք նախագահ Ռեձջեփ Թայիփ Էրդողանին եւ չեք պահանջում ավելի իրավունքներ, հայտարարել է դիզայներ եւ առաջատար թուրք ԼԳԲՏ-ակտիվիստ Բարբարոս Չանսալը։

Ավելի վաղ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Ֆահրեթին Ալթունն ասել էր, որ ԼԳԲՏ «քարոզչությունը» լուրջ սպառնալիք է ստեղծում Թուրքիայում խոսքի ազատության համար:

«Եթե դուք ռեժիմի եւ Էրդողանի կողմնակից եք, կարող եք միասեռական լինել: Բայց եթե ընդդիմություն եք, դուք մեղսագործ եք»,- Reuters-ի իր հոդվածում նշել է Չանսալը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի Կարմիր մահիկի ղեկավար Քերեմ Կինիկը ասել էր, թե «կպայքարի նրանց դեմ, ովքեր խախտում են առողջ արարումը»:

Երկուշաբթի, չհիշատակելով միասեռականությունը, Էրդողանը նախազգուշացրել էր թուրքական ավանդական արժեքների վրա հարձակման մասին: «Որոշ մարդիկ նենգորեն հարձակվում են մեր ազգային եւ բարոյական արժեքների վրա՝ նորմալացնելով այլասերվածությունները, որոնք դատապարտվել են ամբողջ պատմության ընթացքում եւ նպատակ ունեն թունավորել երիտասարդ միտքը»,- ասել է Էրդողանը: Նախագահը բոլոր թուրքերին կոչ է արել դիմակայել «մեր Աստծո կողմից արգելված ցանկացած այլասերվածության եւ նրանց, ովքեր սատարում են դրանք»:

Էրդողանի եւ նրա կառավարության քննադատ Չանսալը 2013 թ. մասնակցել է համաժողովրդական Gezi Park բողոքի ակցիաներին։

2017-ի հունվարին Չանսալը ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում՝ «մարդկանց թշնամանքի կամ ատելության հրահրելու համար»: Նա YouTube-ի տեսանյութում քննադատել էր թուրքերին Նոր տարին նշելու համար՝ ասելով, որ տասնյակ լրագրողներ բանտարկված են, երեխաները սեռական բռնության են ենթարկվել, եւ կոռուպցիա ու կաշառակերություն է ամենուր

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել