News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գույքահարկի բարեփոխման արդյունքում համայնքների բյուջեներ մուտքերը կավելանան 4 անգամ:

Այս մասին այսօր, հուլիսի 2-ին, քննարկումների ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության եւ վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը: Նրա խոսքով՝ տարիներ շարունակ գույքի հարկման համակարգը չի վերանայվել, մինչդեռ անցած տարիներին անշարժ գույքի արժեքը զգալիորեն փոխվել է:

Արդյունքում համայնքների բյուջեներին վճարված գույքահարկը չի արտացոլում շուկայում առկա իրողությունները, ինչը, իր հերթին, հանգեցնում է համայնքների ֆինանսական կայունության ապահովման էական խնդիրների:

Այսօրվա դրությամբ համայնքի բազմաթիվ ծախսեր իրականացվում են պետական բյուջեից, քանի որ համայնքները չունեն համապատասխան ֆինանսական ռեսուրսներ: Ալավերդյանը նշեց, որ ներկայում գույքահարկի ներուժը 9,7 միլիարդ դրամ է՝ չհաշված գյուղատնտեսական նշանակության հողերի հարկումը:

2026թ․ բարեփոխումը վերջնական ուժի մեջ մտնելուց հետո գույքահարկի եկամուտները կկազմեն մոտ 40 միլիարդ դրամ: «Այսինքն, ամբողջ հանրապետության մասշտաբով գույքահարկից եկամուտները կավելանան 4 անգամ, եթե իհարկե, համայնքները պատշաճ մակարդակով ապահովեն հարկերի հավաքագրումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ