News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Այս փուլում գույքահարկի հաշվարկման կարգը փոխելը վաղաժամ է: Այս մասին այսօր, հուլիսի 2-ին, քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ եւ BMS բանկային կառավարման դպրոցի հիմնադիր Աշոտ Օսիպյանը:

Նրա խոսքերով՝ բարեփոխման նպատակը գույքահարկի հարաբերակցության ավելացումն է՝ այժմյան 0,2%-ից մինչեւ 2%, սակայն սա չպետք է լինի ինքնանպատակ, պետք է հաշվի առնել բնակչության եկամտի մակարդակը: «Հայաստանը չպետք է համեմատվի Ղազախստանի հետ, որտեղ գործում է հարկային նման համակարգ, եւ նույնիսկ հարեւան Վրաստանի հետ: Մենք պետք է համեմատվենք ինքներս մեզ հետ եւ փնտրենք զարգացման մեր սեփական ուղին»,- ասաց նա:

Սրա հետ մեկտեղ, գույքահարկի հարաբերակցությունը ՀՆԱ-ին ավելացնել հնարավոր է ոչ միայն հաշվարկված հարկային բազայի ընդլայնման, այլեւ գույքի ծավալի ավելացմամբ, շինարարության ծավալների մեծացման եւ ստվերից գույքը հանելու միջոցով: Նա ընդգծեց, որ Հայաստանում կան անշարժ գույքի բազմաթիվ օբյեկտներ, որոնք գրանցված չեն, կամ ունեն անավարտ շինարարության կարգավիճակ, եւ, հետեւաբար, հարկերը չեն վճարում ամբողջությամբ: Միաժամանակ, Օսիպյանը համաձայնեց անշարժ գույքի հարկը վերանայելու անհրաժեշտության հետ, բայց ոչ այս փուլում: «Համավարակի պայմաններում երկրները խուսափում են հարկային ոլորտի բարեփոխումներից, ներկայում պետությունները հիմնականում կենտրոնացած են ֆինանսական ներարկումների միջոցով տնտեսության խթանման վրա»,- ասաց նա:

Նա ընդգծեց, որ արդեն այսօր անշարժ գույքի շուկայում դիտարկվում են բացասական սպասումներ, եւ այս բարեփոխումը միայն կուժեղացնի դրանք: Ավելին, բարեփոխումը բացասաբար կանդրադառնա շինարարության ոլորտի վրա: «Շինարարական ընկերությունները նախընտրում են խուսափել էլիտար շենքերի շինարարությունից, Երեւանի կենտրոնում շինարարությունից, որովհետեւ այլեւս անշարժ գույքի այս կատեգորիայի պահանջարկ չի լինի»,- ասաց Օսիպյանը: Իր հերթին, տնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանը նշեց, որ Երեւանի կենտրոնում նոր շինությունների տեղ արդեն չկա: Եթե բարեփոխումը հանգեցնի բյուջետային բնակարանների շինարարության ծավալի ավելացմանը, ապա սա միայն ողջունելի կլինի: «Եթե Երեւանի կենտրոնում շինարարության փոխարեն սկսեն կառուցապատել Արաբկիր, Դավիթաշեն եւ մյուսլ համայնքները, ապա կարելի կլինի դրական համարել այս բարեփոխումը»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ