News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայում փոստային բաժանմունքը տարհանվել է դուրիան մրգի տհաճ հոտի պատճառով, որն ինչ-որ մեկն ուղարկել էր փոստով։ Հոտն այնքան անտանելի էր, որ փոստի վեց աշխատակից հոսպիտալացվել էր, եւս 60-ը տարհանվել էին:

Գերմանական Bayerischer Rundfunk հեռուստաընկերությունը հայտնել է, որ բաժանմունքի 12 աշխատակիցները բուժման կուրս են ստացել սրտխառնոցի դեմ: Ժամանել էին հրշեջ-փրկարարներ եւ ոստիկաններ, քանի որ կասկածներ կային, որ ծանրոցում վտանգավոր գազ է կամ վնասակար նյութ:

Դուրիանը մրգերի արքա է համարվում Հարավարեւելյան Ասիայի երկրներում, բայց դրա հոտը համեմատվում է փտած միսի, կոյուղու եւ մեռած առնետների հետ:

Փշոտ պտուղի անունը սերում  է մալայական «դուրի» բառից, որը տեքստուրան փափուկ է, իսկ համը՝ քաղցր: Հոտի պատճառը սուլֆատների բարձր մակարդակն է պտղի մեջ։

Դուրիանները հարուստ են սննդանյութերով, եւ համարվում է, որ դրանք հարմար են մկանային ուժի եւ արյան ճնշման բարելավման համար: Բայց քաղցր մրգերը հարուստ են  նաեւ շաքարով և ճարպերով: 2 ֆունտ կշռող միջին դուրիանը մոտ 1350 կալորիա է պարունակում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ