News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Դինոզավրերը ոչնչացել են հսկայան աստերոիդի պատճառով, որն ընկել է Երկրի վրա 65 միլիոն տարի առաջ: Նոր հետազոտության մեջ նշվում է, որ հենց աստերոիդի ազդեցությունն է մոլորակի բոլոր տեսակների գրեթե 75 տոկոսի ոչնչացման պատճառը, այլ ոչ թե հրաբխային ժայթքումը Դեկանի շրջանում, ինչպես նախկինում համարվում էր:

«Աստերոիդը տասնամյակներ շարունակ ազդեցություն է ունեցել ձմռան վրա, եւ այդ ազդեցությունները շրջակա միջավայրի վրա ոչնչացրել են  հարմար պայմանները դինոզավրերի համար»,- հայտարարել է հետազոտության հիմնական հեղինակ, Լոնդոնի Կայսերական քոլեջի դոկտոր Ալեսանդրո Կյարենցան: «Ինտենսիվ հրաբխի ուժեղ ժայթքումների հետեւանքներն այդքան ուժեղ չէին՝ համաշխարհային էկոհամակարգերը ոչնչացնելու համար: Մեր ուսումնասիրությունը քանակականորեն առումովառաջին անգամ հաստատում է, որ ոչնչացման միակ հավանական բացատրությունը ձմռան ազդեցությունն է, որը ոչնչացրել է դինոզավրերի բնակավայրերն ամբողջ աշխարհում»,- հավելել է Կյարենցան։

2019-ի դեկտեմբերին հետազոտողները եւս մեկ առանձին ուսումնասիրություն էին հրապարակել, որի համաձայն դինոզավրերն արդեն պայքարում էին գոյատեւման համար մինչեւ աստերոիդի ընկնելը Դեկանի սարահարթում զանգվածային հրաբխային ժայթքման հետեւանքով սնդիկի մակարդակի կտրուկ բարձրացման պատճառով: Համարվում է, որ այդ ժայթքումները, որոնք տեղի են ունեցել 66 միլիոն տարի առաջ, ձեւավորել են արեւմտյան Հնդկաստանի մեծ մասը:

Կյարենցան եւ այլ հետազոտողները մոդելներ են ստեղծում, որոնք ուսումնասիրում են, թե ինչպես կարող էին տարբեր սցենարներ ազդել դինոզավրերի վրա, այդ թվում՝ արեւի լույսի նվազումը, ազդեցությունը շրջակա միջավայրի վրա աստերոիդի հարվածի հետեւանքով, ինչպիսիք են ջերմաստիճանը եւ տեղումների քանակը։

«Մենք այս մոտեցումը մեկ քայլ առաջ տարանք՝ ավելացնելով բնապահպանական չափումը հետազոտության մեջ՝  ցույց տալու համար, թե ինչպես են այդ կլիմայական տատանումները լրջորեն ազդում էկոհամակարգերի վրա»,- նշել է Բրիստոլի համալսարանի պրոֆեսոր եւ ուսումնասիրության համահեղինակ, դոկտոր Ալեքս Ֆարնսվորթը։

Հետազոտողները նշել են, որ երբ աստերոիդն «արմատական ​​գլոբալ ձմեռ» էր առաջացրել, հրաբխի ժայթքումը կարող էր բազմաթիվ բնակավայրերի վերականգնման եւ կյանքի վերսկսման հանգեցնել: «Մենք նոր տվյալներ ենք տրամադրում, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ հրաբխային ժայթքումները, որոնք տեղի են ունեցել մոտավորապես նույն ժամանակահատվածում, կարող էին նվազեցնել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, մասնավորապես՝ արագացնել ջերմաստիճանի բարձրացումը գալիք ձմռանից հետո,- հավելել է Կյարենցան։- Դա պայմանավորված է հրաբխային ազդեցությամբЖ Տաքացումն օգնել է մեծացնել կենդանիների եւ բույսերի գոյատեւումը, ընդ որում, դրանից անմիջապես հետո շատ խմբեր ընդլայնվել են, այդ թվում՝ թռչուններն ու կաթնասունները»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ