News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 23
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր  ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դեկտեմբերին վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ շնորհիվ 2019-ի բարձր տնտեսական աճի բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով 2019-ին անցել ենք Վրաստանից (վկայակոչում էր ԱՄՀ ինչ-որ հրապարակում) և 2020-ին էլ կանցնենք Ադբեջանից։ Սահակաշվիլին էլ, լինելով այսօրվա վրացական իշխանությունների ընդդիմախոսը, հայտարարեց. վույ մե քոռանամ այս ի՞նչ օրի է Վրաստանը։ Հայտարարեցի, որ ճտերն աշնանն են հաշվում. սպասեք տարին վերջանա, հետո կխոսենք։ Եվ ահա Համաշխարհային Բանկն այսօր պաշտոնապես հրապարակեց վերը նշված ցուցանիշի մեծությունը բոլոր երկրների համար։ Ըստ այդմ ՀՀ-ում այն հավասար է 4622.7, Վրաստանում՝ 4769.2 և Ադրբեջանում՝ 4793.6  (https://data.worldbank.org/indicator/NY.GDP.PCAP.CD?view=chart

Գալով այդ ցուցանիշի գնողունակության պարիտետով նշանակությանը, ապա այստեղ ևս ՀՀ-ն զիջում է և՜ Վրաստանին, և Ադրբեջանին։ Թվերը համապատասխանաբար այսպիսին են. Հայաստան՝ 14219.6, Վրաստան՝ 15636.6 և Ադբեջան՝ 15000.8 (https://data.worldbank.org/indicator/NY.GDP.PCAP.PP.CD?view=chart

Նշենք նաև, որ Հայաստանի համար անկախության 30 տարիների հաշվով սա վատագույն համեմատական մեծություններից է։ 1995-1999թթ Հայաստանը առաջ էր Ադրբեջանից, իսկ 2005-2009թթ.` Վրաստանից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ