News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանացի հանրահայտ դեմք եւ խայտառակված ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի ընկերուհի Գիսլեյն Մաքսվելը ձերբակալվել է Նյու Հեմփշիր նահանգում եւ շուտով կկանգնի դաշնային դատարանի առաջ, որն ընտրելու է նրա խափանման միջոցը, փոխանցում է BBC-ն:

66-ամյա Էփշթեյնը ԱՄՆ-ում ձերբակալվել էր 2019 թվականի հուլիսի սկզբին: Նրան մեղադրել էին անչափահաս աղջիկներին, որոնցից ոմանք 14 տարեկան էին, մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ ներգրավելու համար: Անցյալ տարվա օգոստոսի 10-ին նրան մահացած էին գտել խցում: Քննությունը հանգել էր այն եզրակացության, որ մահը ինքնասպանության հետեւանք էր:

Գիսլեյն Մաքսվելին առաջադրվել է 6 մեղադրանք.

անօրինական սեքսով զբաղվելու նպատակով անչափահասներին ուղեւորությունների դրդելու,

անօրինական սեքսով զբաղվելու նպատակով անչափահասներին ուղեւորությունների դրդելու համար հանցավոր համաձայնության գալու,

անօրինական սեքսով զբաղվելու նպատակով անչափահասների փոխադրման,

անօրինական սեքսով զբաղվելու նպատակով անչափահասների փոխադրման համար հանցավոր համաձայնության գալու,

երկու դեպքում կեղծ վկայություն տալու:

Ենթադրվում է, որ Մաքսվելը ընկերական հարաբերություններ է հաստատել անչափահաս աղջիկների հետ՝ նրանց հրավիրելով կինո կամ խանութներ գնումներ կատարելու, հարցուփորձ անելով նրանց կյանքի եի ընտանիքների մասին, իսկ այնուհետեւ փոխըմբռնում հաստատելով՝ «փորձել է կարգավորել անչափահաս զոհի նկատմամբ սեքսուալ բռնությունը՝ քննարկելով սեքսուալ թեմաներ, հանվելով զոհի առջեւ, ներկա լինելով, երբ անչափահաս զոհը հանվել է եւ/կամ ներկա է եղել անչափահաս զոհի եւ Էփշթեյնի մասնակցությամբ սեռական ակտերին»:

Մաքսվելը բոլոր մեղադրանքները հերքում է:

Էփշթեյնի մի քանի հավանական զոհեր պնդել են, որ հենց Գիսլեյն Մաքսվելն է իրենց ծանոթացրել նրա եւ նրա բարեկամների հետ:

Նրանցից մեկը՝ Վիրջինիա Ջոֆրեն, հայտարարել է, որ Մաքսվելն իրեն 15 տարեկանում աշխատանքի է ընդունել որպես Էփշթեյնի մերսող: Մյուսը՝ Սառա Ռենսոմը, «Բի-Բի-Սի»-ի «Համայնապատկեր» ծրագրում ասել է, որ Մաքսվելն է վերահսկել աղջիկներին՝ որպես մադամ (հասարակաց տներ պահող կին նշանակող հայտնի էվֆեմիզմ):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ