News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նոր SARS-Cov-2 կորոնավիրուսը, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը, կարող է ավելի վարակիչ դառնալ մուտացիայի դեպքում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Ալերգիկ եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին ՝ JAMA Netwok բժշկական ամսագրին տված հարցազրույցում, որը հրապարակվել է պարբերականի YouTube ալիքում:

«Կարծես թե որոշակի մուտացիան կարող է վիրուսը վարակիչ դարձնել»,- ասել է Ֆաուչին: Նա հավելել է, որ այժմ գիտնականները վիճում են այդ մասին, բայց առկա տվյալները վկայում են վիրուսի մուտացիայի հավանականության մասին, որն արագացնում է դրա վերարտադրությունը, փոխանցում է ՌԲԿ-ն: Ընդ որում, ինֆեկցիոնիստը նշել է, որ բժիշկները դեռ որեւէ ապացույց չունեն, որ նման մուտացիայի արդյունքում վիրուսն ավելի վտանգավոր է դառնում վարակված մարդու համար եւ ավելի լուրջ հետեւանքների է հանգեցնում առողջության համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ