News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 21
USD
386.35
EUR
413.47
RUB
4
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել են քննիչ հանձնաժողովի ստեղծում` համավարակի դեմ պայքարի միջոցառումների արդյունավետությունը պարզելու նպատակով, եւ դիմել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` իշխող խմբակցության ակտիվը «նստել է» ԱԺ նախագահի ականջին, թե պետք է թույլ չտալ, որ նման հանձնաժողով ստեղծվի հիմա, որի իրավական արդարացումն են փնտրում: Երկար քննարկումներից հետո` միակ, այսպես ասած, հիմնավորումը գտել են արդեն հայտնի դարձած լոզունգը, թե համավարակն էլ պատերազմ է, եւ սխալ է այս ընթացքում նման նախաձեռնությամբ հանդես գալ:

Ինչո՞ւ ոչ հիմա եւ ի՞նչ կտա տեւական ժամանակ հետո` ստեղծել վերոնշյալ հանձնաժողովը, իշխանական շրջանակներն ունեն իրենց բացատրությունը: Ըստ նրանց, երբ բավական ժամանակ անցնի, մի շարք աղմկոտ խնդիրներ ու բացթողումներ էլ կմոռացվեն, ուստի` շատ ավելի հեշտ կլինի դրա տակից դուրս գալը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լարված իրավիճակ՝ Խանջյան փողոցում
Մեքենայի վարորդը արագ հեռացավ դեպքի վայրից...
Անցնում ենք գործողությունների 24/7 ռեժիմով. Հանրապետության հրապարակում 18:00-ին սպասվում է հանրահավաք. Թևանյան
Մեր կարևորագույն խնդիրը պետք է լինի այն, որ մենք կարողանանք պաշտպանել մեր քաղաքացիներին Արցախում, և կարողանանք բոլոր տիպի սցենարներին...
Քաղաքացիները Երեւանում փողոցներ են փակել
Նրանք աղբի ամաններով եւ նստարաններով փակել են փողոցի բանուկ մասերը...
Հայտարարում ենք զանգվածային հացադուլ՝ պահանջելով համախմբում. Սուրեն Պետրոսյան
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանն ու մի խումբ քաղաքացիներ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեցին...
Ես ներկա եմ եղել 30 ընդդիմադիր ուժերի հանդիպմանը, բայց ես որեւէ բան ոչ ստորագրել եմ, ոչ էլ միավորվել. Սուրեն Պետրոսյան
Համացանցում ողբ ու սուգ է, պե'տք է դա փոխարինել պայքարով, ոչինչ կորած չէ...
Ակցիա ԱԺ շենքի մոտ․ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը ներկայացրել է իր առաջարկները
Հայաստանի իշխանությունը ոչ միայն ձեռքերը լվացել է Արցախից, ոչ միայն ունակ չէ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ