News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 21
USD
386.35
EUR
413.47
RUB
4
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «2003-2007 թթ. ՀՀ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը որեւէ բան չունի ասելու տարիներ շարունակ իր ղեկավարած Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի հետ կապված գործընթացների մասին։

Հիշեցնենք․ սա հանրապետության միակ կենտրոնն է, որտեղ այրվածքների մասնագիտացված բուժում է կազմակերպվում։ Կենտրոնն այս պահին ավելի շատ կորոնավիրուսի բուժման հիվանդանոցի է վերածվել (թողնված է միայն այրվածքաբանության բաժանմունքը)։ «Ես այնտեղ հիմա չեմ, հանել են ինձ գործից, ու բացարձակ մեկնաբանություն չունեմ»,-ասաց պարոն Դավիդյանը։

Առողջապահության նախկին նախարարը՝ որպես առողջապահության նախկին կազմակերպիչ, եւս հրաժարվեց իր կարծիքը ներկայացնել կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարության քայլերի վերաբերյալ։ «Որեւէ բան ասել չեմ ուզում, իմ ասելով չէ։ Հիմա ամենակարեւորը՝ կարողանանք այս վիճակից դուրս գանք»։

Դավիդյանը միայն ասաց, որ ընդհանուր վիճակը բարդ է, եւ որ սխալ էր կորոնավիրուսի վերահսկողությունն առողջապահության առաջնային օղակի՝ պոլիկլինիկաների վրա թողնելը։ Նա խորհուրդ տվեց զանգահարել մի քանի ամսից, երբ ամեն ինչի մասին հանգամանորեն կխոսի։

Որեւէ այլ հարցի չցանկացավ պատասխանել։ Սակայն այս քչախոսության «պատճառը» թերեւս այն քրեական գործն է, որն ամիսներ առաջ հարուցվել է նախկին նախարարի նկատմամբ, եւ այդ գործը կախված են պահել նրա գլխին՝ ո՛չ քննում-ավարտում են, ո՛չ կարճում։

Հիշեցնենք, որ բժշկական գիտությունների դոկտոր, ՌԴ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Նորայր Դավիդյանին մեղադրում են իր ղեկավարած կենտրոնում «միլիոնավոր դրամների չարաշահումների փաստի առթիվ հարուցված գործով»։ Ըստ մեղադրանքի՝ Դավիդյանը պետությանը պատճառել է էական՝ առանձնապես խոշոր չափի՝ 154 մլն 775 հազար 80 ՀՀ դրամի վնաս: Դավիդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մենք տեղեկացել էինք, որ քննիչը վերցրել է նրա անձնագիրը։ Նորայր Դավիդյանը հաստատեց, որ անձնագիրը քննիչի մոտ է, եւ ասաց, որ տարբեր խնդիրների համար օգտագործում է անձնագրի պատճենը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Թողեք էդ տղուն, մի խփեք». ոստիկանները թեւերն ոլորելով տարան մի երիտասարդի
Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Ամիրյան փողոցի խաչմերուկում, որտեղ քաղաքացիները փակել են ճանապարհը, միջադեպ գրանցվեց...
Քաղաքացին փորձեց մեքենան քշել ցուցարարների վրա. բախում սկսվեց ոստիկանների եւ ցուցարարների միջեւ
Բարձրախոսով կոչ արվեց սադրանքների չտրվել, կոնֆլիկտըի մեջ չմտնել…
Լարված իրավիճակ՝ Խանջյան փողոցում
Մեքենայի վարորդը արագ հեռացավ դեպքի վայրից...
Անցնում ենք գործողությունների 24/7 ռեժիմով. Հանրապետության հրապարակում 18:00-ին սպասվում է հանրահավաք. Թևանյան
Մեր կարևորագույն խնդիրը պետք է լինի այն, որ մենք կարողանանք պաշտպանել մեր քաղաքացիներին Արցախում, և կարողանանք բոլոր տիպի սցենարներին...
Քաղաքացիները Երեւանում փողոցներ են փակել (ֆոտո)
Նրանք աղբի ամաններով եւ նստարաններով փակել են փողոցի բանուկ մասերը...
Հայտարարում ենք զանգվածային հացադուլ՝ պահանջելով համախմբում. Սուրեն Պետրոսյան
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանն ու մի խումբ քաղաքացիներ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեցին...
Ամենաշատ