News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 21
USD
386.35
EUR
413.47
RUB
4
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը «ընդհատակ է անցել»: Բանն այն է, որ վերջին օրերին խորհրդարանում քննարկված նախագծերի, դրանց շուրջ քննադատությունների համար, բացի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից, մեղադրում են նաեւ Վլադիմիր Վարդանյանին:

Խոսքն առաջին հերթին վերաբերում է Սահմանադրական դատարանի հարցի լուծմանը, որին իշխանությունները ներգրավվել են խորհրդարանի ձեւավորումից ի վեր եւ, այսպես ասած, հինգ փուլ անցել, տարբեր նախագծեր ներկայացրել, սակայն լուծման այդպես էլ չեն հասել:

Այդ ամենի հետ մեկտեղ առկա են քննադատություններ նաեւ եվրոպական կառույցների, արտախորհրդարանական, խորհրդարանական ուժերի կողմից, եւ թիրախում երկու անձ է՝ Ռուստամ Բադասյանն ու Վլադիմիր Վարդանյանը:

Դրան զուգահեռ վերջինիս համարում են նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, սակայն միեւնույն ժամանակ մտածում են, թե այդ դեպքում ԱԺ պետաիրավական հանձնաժողովն ավելի կթուլանա, առանց այն էլ մշտապես քննադատությունների թիրախում է:

Սակայն, ամեն դեպքում, մի քանի օր է՝ Վլադիմիր Վարդանյանը «անհետացել է»՝ չցանկանալով հանդես գալ պարզաբանումներով: Նկատենք, որ նա պասիվ էր նաեւ հունիսի 30-ին տեղի ունեցած Ազգային Ժողովի արտահերթ նիստի ժամանակ: Թերեւս պատճառը հենց քննադատություններն են նրա հանդեպ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտարարում ենք զանգվածային հացադուլ՝ պահանջելով համախմբում. Սուրեն Պետրոսյան
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանն ու մի խումբ քաղաքացիներ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեցին...
Ես ներկա եմ եղել 30 ընդդիմադիր ուժերի հանդիպմանը, բայց ես որեւէ բան ոչ ստորագրել եմ, ոչ էլ միավորվել. Սուրեն Պետրոսյան
Համացանցում ողբ ու սուգ է, պե'տք է դա փոխարինել պայքարով, ոչինչ կորած չէ...
Մի հավատացեք այն մարդկանց, որոնք ասում են, որ իշխանափոխության համար պետք են ճանապարհային քարտեզներ. Սուրեն Պետրոսյան
Հայաստանի իշխանությունը ոչ միայն ձեռքերը լվացել է Արցախից, ոչ միայն ունակ չէ...
Սիրտ չկա շնորհավորելու, կներես մեզ, Հայաստանի Հանրապետություն. Արմեն Սմբատյան
Իսկ մեզ մաղթում եմ, որ սիրենք մեր պետությունը ոչ թե կենացներով, այլ մեր գործերով...
Ձեր նման ոչնչությունների ասելով ես հրաժարական չեմ տալու. փոխեք իշխանությունը. Հովիկ Աղազարյան
Նշենք, որ քիչ առաջ զոհվածների ծնողները թույլ չտվեցին ՔՊ-ական պատգամավորներ Հակոբ Ասլանյանին եւ Հովիկ Աղազարյանին մոտք գործել «Եռաբլուրի» տարածք...
Հավեսներդ չունեմ, դուք պետություն ու իշխանություն չեք տարբերում. Հակոբ Ասլանյանը՝ լրագրողներին
Ես հայրենիքիս համար երեք անգամ կյանքս դրել եմ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ